1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից:

Այս էպիզոդում կփորձենք հասկանալ, թե ինչ է Դոգմա 95-ը, և ինչ դեր ունի այն համաշխարհային կինոյում և մասնավորապես՝ Լարս ֆոն Թրիերի ֆիլմոգրաֆիայում:

Փոդքասթում օգտագործվել է Հոակիմ Հոլբեքի կողմից ստեղծված «Եվրոպա» արիայից հատված, որին զուգահեռ ձեզ հիպնոսացնում է Մաքս ֆոն Սյուդոֆի ետկադրային ձայնը՝ Թրիերի համանուն ֆիլմից:


Շապիկը՝ Մերի Հովսեփյանից

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started