Տոտալ պատերազմի աշխարհում

Ներխուժում / The Invasion
Սերգեյ Լոզնիցա

«Ներխուժումը» նախագծվել էր, որպես պատերազմի ժամանակ՝ Ուկրաինայի տարբեր հատվածներում՝ շփման գծում, օկուպացիայի ենթարկված բնակավայրերում, մայրաքաղաք Կիեվում, սովորական մարդկանց առօրյան հետազոտող կարճ ֆիլմերի հավաքածու, որը էպիզոդ առ էպիզոդ պիտի հրապարակվեր Arte ալիքում: Ընթացքում առաջ եկավ լիամետրաժ ֆիլմի գաղափարը: Սերգեյ Լոզնիցան նկարում է հետազոտական կինո՝ առանց հետկադրային ձայնի ու խոսացող գլխների, տարատեսակ մանիպուլյացիաների և արհեստական կոնտեքստավորման: Պատկերներն իրենք են խոսում: 

Կարդալ ավելին

Ֆերմերը քաղաքում

Մենություն / Einvera
Նիննա Պալմասդոտտիր

Քաղաքից հեռու՝ բնության գրկում բնակվող Գուննարը ստիպված է իր տունն ու հողատարածքը վաճառել պետությանը և տեղափոխվել Ռեյկյավիկ:

Մայրաքաղաքում նա ծանոթանում է տասնամյա հարևան տղայի՝ Արիի հետ, ում ծնողները միշտ զբաղված են ու որդուն գրեթե ժամանակ չեն տրամադրում: Երկու այդքան տարբեր միայնակների ընկերությունը հիմք է դառնում «հայր-որդի» կատարելատիպային հարաբերությունների պատմության:

Շարունակել կարդալ “Ֆերմերը քաղաքում”

Երազների լաբիրինթոս

Անսովոր արահետ / Estranho Caminho
Գուտո Պարենտի

Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերին երիտասարդ կինոռեժիսոր Դավիդը վերադառնում է Բրազիլիա՝ կինոփառատոնի շրջանակներում իր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը ներկայացնելու համար: Բայց փառատոնը չեղարկվում է, հյուրանոցը` փակվում, և փողոցում մնացած տղան ստիպված է ապաստան խնդրել հորից, որը տարիներ առաջ հեռացել էր ընտանիքից: Մի տանիքի ներքո մեկուսացված լինելու օրերին տղան փորձում է վերահաստատել կապը հոր հետ, բայց նա մտերմանալու առանձնակի ցանկություն չունի ու ընդհանուր առմամբ տարօրինակ վարք է ցուցաբերում:

Կարդալ ավելին

Բացահայտելով նոր աշխարհ

Ապրիլը Ֆրանսիայում / April en France
Դավիդ Բոարետո

Ֆիլմի ռեժիսոր Դավիդ Բոարետոն և իր հնգամյա դուստր Ապրիլը մեկնում են Ֆրանսիա: Նրանք մեկուսանում են փարիզյան բնակարանում: Քովիդի համավարակը աշխարհը կաթվածահար է արել. պլանշետի էկրանից Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնում բժիշկներին ու բոլոր-բոլորին և երկարաձգում սահմանափակումների ռեժիմը: Ձանձրույթից տառապող աղջիկը երազում է վերադառնալ, անգամ աղոթում է Փիթեր Փենին, որ նա գա ու իրեն տանի հետ՝ Բրիտանիա: Շուտով Ապրիլը իսկապես կտեղափոխվի, բայց ոչ թե Լոնդոն, այլ միջնադարյան մի գյուղակ Գասկոնում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: 

Կարդալ ավելին

«Խաղաղ մարդիկ»

Intercepted / Գաղտնալսվածներ
Օքսանա Կարպովիչ

Ուկրաինացի ռեժիսոր Օքսանա Կարպովիչի «Գաղտնալսվածներ» վավերագրական ֆիլմը կառուցվում է ի սկզբանե իրարից անկախ տեսողական ու հնչյունային շարքերի միավորման սկզբունքով: Ուկրաինական քաղաքների և գյուղերի ավիրվածությունները, շարունակվող պատերազմի անջնջելի հետքերը մեկտեղվում են ռուս զինվորականների և իրենց մտերիմների գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունների հետ: 

Կարդալ ավելին

Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով 

What Did You Dream Last Night, Parajanov?
Ֆարազ Ֆեշարակի

Ֆիլմը Սերգեյ Փարաջանովի մասին չէ։

Գերմանիայում բնակվող ռեժիսոր Ֆարազ Ֆեշարակին զրուցում է Իրանում մնացած ծնողների հետ։ Հարազատներին կապող կամուրջը վեբտեսախցիկն է ու համակարգչային էկրանը։ Որդին ձայնագրում է տեսազանգերը. տասը տարվա ընթացում հավաքված խոսակցությունների գիգաբայթներ․ սկսած եղանակի մասին պարտադիր հարցուփորձերից մինչև ծայրահեղ անձնական հիշողություններ։ Այս մտերմիկ զրույցները, որ դարձել են առօրյայի մաս առավելագույնս են արտացոլում մարդկանց բնական կյանքը։

Կարդալ ավելին

Բռնի տեղահանության օրագիր

No Other Land / Այլ հող չկա
Բազել Ադրա, Համդան Բալլալ, Յուվալ Աբրահամ, Ռախել Շոռ

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տասնինը գյուղակներից կազմված Մոսաֆեր Յաթա համայնքում բնակվելը հավասարազոր է շուրջօրյա գոյատևման և անվերջանալի մարտահրավերների ընդունման: Իսրայելի կառավարությունը ռազմաբազա կառուցելու պատրվակով ստիպում է պաղեստինցիներին հեռանալ իրենց տներից: Չարակամ օտարական դատարաններում բողոքների քննությունը, փողոցային ակտիվիզմն ու հավաքները միայն հետաձգում են գյուղացիների վերջնական պարտությունը:  

Կարդալ ավելին

Բեռլինալեի արծաթե արջերը

Ճամփորդի կարիքները / A Traveler’s Needs
Արծաթե արջ. ժյուրիի գրան պրի

Կորեայում հայտնված ֆրանսուհին շփվում է տեղացիների հետ բոլորի համար օտար` անգլերեն լեզվով: Հաղորդակցության, տարբեր լեզուների ու թարգմանության խնդիրն է առաջ գալիս: Զրույցները կրկնվում են, զուգադիպությունները հետապնդում են կերպարներին, զավեշտալի երազը նույնանում է առօրեական կենցաղագրությանը: Բոլոր այս բնորոշումները հատուկ են Հոնի ողջ ֆիլմոգրաֆիայի համար: «Ճամփորդի կարիքների» առանձնահատկությունը բացարձակ եթերայնությունն է (Հոնի կինոյի համատեքստում ավանդական դարձած սոջուի փոխարեն այստեղ խմում են շատ ավելի թեթև մակոլի), որը ստեղծում է Յուպերի տարօրինակ, անգամ մի քիչ խելառ կերպարը: Ֆրանսերենի ինքնակոչ ուսուցչուհի՝ նա հայտնագործում է լեզվի դասավանդման նոր մեթոդ, պետք է ընդամենը բանաստեղծության ձևով ներկայացնել սեփական զգացմունքները և անգիր անել ստացված տեքստը։ Կարդալ ավելին

Մոնտաժ և պրոպագանդա․ խորհրդային առաջին ֆիլմերի մասին

1917-ին տեղի ունեցավ բոլշևվիկյան/սոցիալիստական հեղափոխությունը։ Միանգամից սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը շարունակվեց մինչև 1923-ը ու ավարտվեց կարմիր բանակի հաղթանակով։ Կինոն հայտարարվեց պրոպագանդայի գլխավոր գործիքներից մեկը։ Արդեն 1918-ին դուրս եկավ Հեղափոխության մեկամյակ ֆիլմը որը բաղկացած էր քաղաքացիական պատերազմի ընթացքում հավաքագրված կադրերից: Ֆիլմը ցուցադրվեց ամբողջ երկրով մեկ։ Շատերը առաջին անգամ տեսան նոր առաջնորդներին:

Կայսրական Ռուսաստանում գործում էին կինոատելյեներ, մասնավոր կինոստուդիաներ, արդեն պրոֆեսիոնալների որոշակի խումբ էր ձևավորվել։ Նկարվում էին սալոնային մելոդրամաներ, գրական ստեղծագործությունների էկրանավորումներ ու պատմական իրադարձությունների վրա հիմնվող ֆիլմեր: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի բազմաթիվ գործիչներ համարում են, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք մերժում են հինն ու ավանդականը, փորձում հնարավորինս նորարար լինել: Ստեղծել նոր, ժամանակի ոգուն համապատասխանող կինո:

Կարդալ ավելին

Կոլեկտիվ հիշողություն և մտահայեցողական շարժապատկեր

Թայվանական նոր ալիքի պատմությունը

Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Չինաստանում բռնկվում է քաղաքացիական պատերազմ ազգայնականների ու կոմունիստների միջև: 1949 թվականին Մաո Ցզե-դունի ղեկավարած ուժերը վերջնական հաղթանակ են տանում: Երկրում հաստատվում են կոմունիստական կարգեր: Պահպանողականների առաջնորդ Չան Կայ-շին ստիպված հեռանում է մայրցամաքից ու ապաստան գտնում Թայվանում: Կղզու սահմաններում նա պահպանում է իր իշխանությունը:

60-70ականներին Թայվանում կինոարտադրությունը արդեն իսկ բավականին զարգացած էր: Ճիշտ է հիմնականում նեղ ժանրային ֆիլմեր էիօն նկարվում՝ կունգ-ֆու էքշն, պատմական ֆենթըզի, միանման մելոդրամաներ ու պրոպագանդիստական ֆիլմեր: Ժամանակի ընթացքում տեղական արտադրության կինոն սկսում է զիջել իր դիրքերը, հանդիսատեսը նախընտրում է հոնգկոնգյան մարտաֆիլմերը և ամերիկյան նոր կինոն: Մրցակցությանը դիմակայելու նպատակով 1980-ականներին կառավարությունը որոշում է խրախուսել երիտասարդ անկախ հեղինակներին, ինչը և ազդարարում է նոր ալիքի սկիզբը:

Շարունակել կարդալ “Կոլեկտիվ հիշողություն և մտահայեցողական շարժապատկեր”
Design a site like this with WordPress.com
Get started