Design a site like this with WordPress.com
Get started

nouvelle vague. ակներև ու աննկատ

Ֆրանսիական նոր ալիք՝ նեղ ու լայն իմաստով

Հետպատերազմյան տարիներին ֆրանսիական կինոն գտնվում էր լճացման մեջ: Կինոարտադրության ոլորտը գրավել էր ֆրանսիական որակի կինոն` մեկը մյուսին կրկնօրինակող կոմերցիոն ֆիլմերով: Դրանք նկարվում էին ընդունված բանաձևով, թատերականացված էին, ծանրակշիռ ու պաթոսային: 

1954-ին կինոքննադատ Ֆրանսուա Տրյուֆոն նոր ալիքի մանիֆեստ համարվող «Ֆրանսիական կինոյում մի տենդենցի մասին» հոդվածում բարձրաձայնում է այդ բոլոր խնդիրները: Ինչն ավելի կարևոր է, զարգացնելով մեկ այլ քննադատ (և ռեժիսոր) Ալեքսանդր Աստրյուկի գաղափարները, Տրյուֆոն ձևակերպում է հեղինակային կինոյի տեսությունը, ըստ որի` ֆիլմի հեղինակը ռեժիսորն է: Ռեժիսորի համար կամերան նույնն է, ինչ գրիչը` գրողի:

Կարդալ ավելին

Հեռացող մանկության խրոնիկա

Պահմտոցի (Վիկտորյա Ֆիորե, 2022)

«Պահմտոցին» շուրջ չորս տարվա նկարահանումների արդյունք է: Ռեժիսոր Վիկտորիա Ֆիորեն հետևում է դպրոցական տարիքի մի տղայի` Էնթոնիի կյանքին: Նա բնակվում է Նեապոլի իսպանական թաղամասում՝ վտանգավոր, քրեածին միջավայրում, ուր պայթյունի ձայնը նույն հաջողությամբ կարող է նշանակել և՛ հրավառություն, և՛ ատրճանակի կրակոց: Փողոցների նեղվածքը, բաց տարածքների բացակայությունը երեխաներին զրկում են անգամ ֆուտբոլ խաղալու բերկրանքից: Մնում է միայն թափառել, լքված շենքերում ժամանակ սպանել, մանր զանցանքներ գործել:

Կարդալ ավելին

Դիմադրելով «ընտանիքին»

Կին. լռության օրենքը (Ֆրանչեսկո Կոստաբիլե, 2022)

Իտալական կինոն շարունակում է հետազոտել քրեական աշխարհը: Ռեժիսոր Ֆրանչեսկո Կոստաբիլեի խաղարկային դեբյուտը` «Կին. լռության օրենքը» նվիրված է նդրանգետայի բոլոր զոհերին և բոլոր ըմբոստ կանանց: Ռոզայի ընտանիքն ապրում է խուլ բնակավայրում, ուր ամեն ինչ վերահսկում է նդրանգետան` կալաբրիական կազմակերպված հանցավոր խմբավորումը: Մաֆիայի օրենքներն անառարկելի են: Երիտասարդ հերոսուհուն հետապնդում է անցյալի ուրվականը` մոր մահվան հետ կապված սարսափելի  ընտանեկան գաղտնիքը: Նա փորձում է դուրս գալ արատավոր շրջանից, սկսում է իր պայքարը սեփական ընտանիքի ու ողջ դաժան համակարգի դեմ: 

Կարդալ ավելին

Կայսրության բեկորներ

Վերջին «Սիրելի Բուլղարիան» (Ալեքսեյ Ֆեդորչենկո, 2021)

Հայրենական մեծ պատերազմի թեժ փուլում՝ 1943 թվականին, երիտասարդ կենսաբանը հայտնվում է Ալմա-Աթայում՝ խնձորի նոր տեսակ բուծելու հանձնարարականով: Այնտեղ նա գտնում է իր սիրելի գրող Սեմյոն Կուրոչկինի օրագրերն ու խորասուզվում նրա հիշողությունների, մտորումների մեջ: Ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն երկար տասնամյակներ է փայփայել այս նախագծի գաղափարը: «Վերջին «Սիրելի Բուլղարիան» հիմնվում է խորհրդային մեծ գրող Միխայիլ Զոշչենկոյի ինքնակենսագրականի վրա (Սեմյոն Կուրոչկինը նրա բազմաթիվ կեղծանուններից մեկն է): 

Կարդալ ավելին

Առկայծող պատկերների աշխարհում

Անատոմիա (Օլա Յանկովսկա, 2021)

Երկարամյա բացակայությունից հետո Միկան վերադառնում է Վարշավա,որպեսզի հոգ տանի ծանր հիվանդ հոր համար: Դեռ տարիներ առաջ տեղի ունեցած պատահարի պատճառով հայրը կորցնում է հիշողությունը, ասես անցյալում հայտնվում. նրա համար դուստրը դեռահաս է, վաղուց մահացածները` կենդանի: Թվում է, թե Օլա Յանկովսկայի «Անատոմիա» ֆիլմը կենտրոնանալու է հոր և դստեր հարաբերությունների վրա: Բայց շոշափվող թեմաների շրջանակը շատ ավելի լայն է: Հայրենի տուն վերադարձն արթնացնում է մանկության ու պատանեկության հիշողությունններ, որոնք սակայն չեն համընկնում փոփոխված իրականության հետ: Քաղաքը լրիվ այլ տեսք ունի, հին ընկերներն ու սիրեկանները վերածվել են անծանոթների: Հերոսուհին չի գտնում իր ինքնությունը:

Կարդալ ավելին

Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

«Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերից մեկը՝ կարճ ֆիլմերի տարածաշրջանային համայնապատկերը, բացահայտում է Հարավարևմտյան Ասիայի երկրները՝ թեմաների և դրանց մատուցման ողջ բազմազանությամբ: Այս տարի հայկական կարճամետրաժներին զուգահեռ ցուցադրվեցին նաև ֆիլմեր Վրաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Քուրդիստանից, Իրանից, Իրաքից, Հորդանանից, Եգիպտոսից:

Կարդալ ավելին

Դետեկտիվ առանց ինտրիգի. Կոստա-Գավրասի ֆիլմերի մասին

1960-ականների երկրորդ կեսից քաղաքական կինոն սկսում է առաջին պլան դուրս գալ․ Լատինական Ամերիկայում առաջանում է «երրորդ կինոյի» շարժումը, Ժան-Լյուկ Գոդարը և Ժան-Պիեր Գորենը հիմնում են «Ձիգա Վերտով» խումբը․․․ Նույն տարիներին ձևավորվում է նաև քաղաքական թրիլերի ժանրը, որի հիմնադիրն է ռեժիսոր Կոստա-Գավրասը: 

Ի տարբերություն, օրինակ, «երրորդ կինոյի» ներկայացուցիչների, որոնք մանիֆեստացնում են փաստավավերագրականությունը, խրոնիկան, իրականությունը, Գավրասը նկարում է շատ ավելի կոնվենցիոնալ կինո՝ հանդիսատեսի լայն շրջանակներին ուղղված, հստակ սյուժեով, դետեկտիվային ինտրիգայով: 

Ձետան (Z)

Կարդալ ավելին

Եթե ծառերը կարողանային խոսել․ տարածաշրջանի նոր ֆիլմերը

Ոսկե ծիրան 2021-ին` հիմնական մրցութային ծրագրին զուգահեռ, ներկայացնվեց տարածաշրջանային համայնապատկերը, որը ներառում էր ֆիլմեր Հարավարևմտյան Ասիայից` Վրաստան, Իրան, Իսրայել, Իրաք, Հորդանան և այլն: Ծրագիրը լավ հնարավորություն էր՝ բացահայտելու տեղական կինոգործիչներին, և հետաքրքիր ճանապարհորդություն՝ բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանով, ուր, չնայած ազգային ու կրոնական տարբերություններին, ֆիլմերը հաճախ նույն թեմաներին են անդրադառնում, երբեմն՝ նույնիսկ համանման տրամադրությամբ ու ոգով:

Կարդալ ավելին

Հիշողությունների էվոլյուցիա. Ոսկե ծիրանի մասին

Երկար սպասված «Ոսկե ծիրանը» վերջապես կայացավ, թեկուզ և ավելի ուշ` անսովոր հոկտեմբերին, ու մի քիչ ավելի փոքր ֆորմատով, բայց ֆիլմերի տպավորիչ ընտրանիով: Օրինակ` Կաննի մրցութային ծրագրից միանգամից 6 ֆիլմ ցուցադրվեց «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում: Հենց այդ ֆիլմերին էլ կանդրադառնանք այս հոդվածում:

Կարդալ ավելին