Author Archives: Ալեքսանդր Մելյան
Ռոբեր Բրեսոն․ Անկումներ․ Վիդեո էսսե
Ռոբեր Բրեսոնի առաջին ֆիլմը՝ կարճամետրաժ «Հանրային գործերը» (1934) շատ է հիշեցնում դասական համր կոմեդիաները՝ տարբեր վիզուալ հնարքներով, անկումներով, որոնք միտված են հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնելու։ Բրեսոնն այլևս կոմեդիա չնկարեց, բայց միևնույնն է իր բոլոր ֆիլմերում նա պատկերում է մարդկանց և իրերի անկումներ՝ արդեն այլ զգացմունքներ և մտքեր առաջացնելու համար։
