Դետեկտիվ առանց ինտրիգի. Կոստա-Գավրասի ֆիլմերի մասին

1960-ականների երկրորդ կեսից քաղաքական կինոն սկսում է առաջին պլան դուրս գալ․ Լատինական Ամերիկայում առաջանում է «երրորդ կինոյի» շարժումը, Ժան-Լյուկ Գոդարը և Ժան-Պիեր Գորենը հիմնում են «Ձիգա Վերտով» խումբը․․․ Նույն տարիներին ձևավորվում է նաև քաղաքական թրիլերի ժանրը, որի հիմնադիրն է ռեժիսոր Կոստա-Գավրասը:  Ի տարբերություն, օրինակ, «երրորդ կինոյի» ներկայացուցիչների, որոնք մանիֆեստացնում են փաստավավերագրականությունը, խրոնիկան, իրականությունը, Գավրասը նկարում …

Եթե ծառերը կարողանային խոսել․ տարածաշրջանի նոր ֆիլմերը

Ոսկե ծիրան 2021-ին` հիմնական մրցութային ծրագրին զուգահեռ, ներկայացնվեց տարածաշրջանային համայնապատկերը, որը ներառում էր ֆիլմեր Հարավարևմտյան Ասիայից` Վրաստան, Իրան, Իսրայել, Իրաք, Հորդանան և այլն: Ծրագիրը լավ հնարավորություն էր՝ բացահայտելու տեղական կինոգործիչներին, և հետաքրքիր ճանապարհորդություն՝ բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանով, ուր, չնայած ազգային ու կրոնական տարբերություններին, ֆիլմերը հաճախ նույն թեմաներին են անդրադառնում, երբեմն՝ նույնիսկ համանման տրամադրությամբ ու ոգով:

Հիշողությունների էվոլյուցիա. Ոսկե ծիրանի մասին

Երկար սպասված «Ոսկե ծիրանը» վերջապես կայացավ, թեկուզ և ավելի ուշ` անսովոր հոկտեմբերին, ու մի քիչ ավելի փոքր ֆորմատով, բայց ֆիլմերի տպավորիչ ընտրանիով: Օրինակ` Կաննի մրցութային ծրագրից միանգամից 6 ֆիլմ ցուցադրվեց «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում: Հենց այդ ֆիլմերին էլ կանդրադառնանք այս հոդվածում:

«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան

Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։ Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ:

Կալիգարիից մինչև Հիտլեր. Կինոյի պատմության առաջին գլուխգործոցը

Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է: Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը:

Նոր իրանական կինո

Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադի: Նախորդ թողարկումը նվիրված էր իրանական կինոյի ձևավորմանն ու իրանական նոր ալիքի հիմնադիր Աբաս Քիառոստամիին։

Իրանական կինո. Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո

1979 թ.-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։ Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական …

Կանայք՝ կանանց մասին․ 20 կարևոր ֆիլմեր կին ռեժիսորներից

Կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում ապրած տարբեր կանանց մասին։

Կորեական հեղինակային կինո

Ժամանակակից կորեական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Կիմ Կի-դուկ, Հոն Սան-սու, Լի Չան-դոն… Նախորդ թողարկումը նվիրված էր կորեական կինոարտադրության հիմնական թրենդերին ու արթմեյնսթրիմում նկարող ռեժիսորներին: Այս անգամ պատմում ենք արդեն հեղինակային կինոյի մասին:

Design a site like this with WordPress.com
Get started