Կորեական կինոյի հրաշքը. Ինչպես այն գրավեց աշխարհը

Օսկար 2020-ին աննախադեպ բան տեղի ունեցավ. գլխավոր մրցանակին արժանացավ օտար լեզվով նկարված ֆիլմ` կորեական «Մակաբույծը»: Այդպես կորեական կինոն վերջնականապես գրավեց աշխարհը: Իսկ ինչպե՞ս այն ձևավորվեց ու դարձավ համաշխարհային կինոյի ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը… Ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի …

2020-ի կինոն. VOL.2

2020-ը շատ բարդ տարի էր, այդ թվում` նաև կինոաշխարհի համար: Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան:Ու այստեղ մենք զրուցում ենք հենց այդ թեմայով` տարվա ամենակարևոր, հետաքրքիր ու ակտուալ ֆիլմերի մասին:Սա մեր զրույցի երկրորդ մասն է: Առաջինը կարող եք լսել այստեղ:

2020-ի կինոն. VOL.1

2020-ը շատ բարդ տարի էր, այդ թվում` նաև կինոաշխարհի համար: Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան:Ու այստեղ մենք զրուցում ենք հենց այդ թեմայով` տարվա ամենակարևոր, հետաքրքիր ու ակտուալ ֆիլմերի մասին:

Կինոն COVID-ի ժամանակներում

Արդեն շուրջ կես տարի է, ինչ ամբողջ աշխարհը գտնվում է կորոնավիրուսային ճգնաժամի մեջ, որն, իհարկե, նաև մեծ ազդեցություն է թողել կինոյի վրա: Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է փոխվել կինոինդուստրիան ու ինչ կանխատեսումներ կարող են լինել հետագա ամիսների կամ նույնիսկ տարիների վերաբերյալ:

Գերմանական էքսպրեսիոնիզմ

Կինոն` դեպի էքսպրեսիոնիզմ 20-րդ դարի սկզբին կինոյին վերաբերվում էին բացառապես որպես ատրակցիոն, ժամանց: Ու միայն կինոէքսպրեսիոնիզմի հայտնվելուց հետո սկսեցին այն որպես լիակատար արվեստ ընկալել: 1920 թվականին նկարահանվեց Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը»: Եթե կերպարվեստում էքսպրեսիոնիզմի մանիֆեստ կարելի է համարել Էդվարդ Մունկի «Ճիչը», կինոյում դա անկասկած «Կալիգարին» է:

Նոր գերմանական կինո

20-րդ դարի Գերմանիայի պատմության հատկանշական կողմերից մեկն այն է, որ կինոն զարգացել է պարբերական ընդհատումներով։  Նոր ստեղծվող կինոարտադրությունը քանդվեց առաջին համաշխարհայինի պատճառով: 1920-ականներին մեծ տարածում գտավ գերմանական էքսպրեսիոնիզմը, բայց շուտով եկավ նացիզմի դարաշրջանը, ու կինոն ագիտացիայի գլխավոր զենքը դարձավ։ 

Լարս ֆոն Թրիերի ու Դոգմա 95-ի մասին

1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից:

Բեռլինյան դպրոց

Նոր Գերմանական կինոյին, այսինքն 1960-70-ականների հեղինակային ֆիլմերի բումին հաջորդեց տասնամյակներ տևած դադարը։ Երկարատև այդ կրիզիսի ժամանակ 80-90-ականներին գերմանական կինո արտահայտությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում ու կարող էր նույնիսկ որպես հակագովազդ ընկալվեր:  Հասնում էր նրան, որ 98-ին ֆրանսիական դիստրիբյուտորները ամեն կերպ փորձում էին թաքցնել այն, որ Թոմ Թիքվերի հիթային «Վազիր, Լոլա, վազիր»  ֆիլմը Գերմանիայից …

Օսկար 2020. Հատուկ թողարկում

Մեր փոդքասթի նոր էպիզոդում խոսում ենք Օսկարի մասին: Քննարկում ենք գլխավոր մրցույթում տեղ գտած 9-ը ֆիլմերը: Մի քիչ էլ անդրադառնում ենք այս տարվա տենդենցներին, անակնկալներին և ֆեյլերին:

You Ain’t Heard Nothin’ Yet!

Կարող է թվալ, որ կինոյում ձայնն ու երաժշտությունը երկրորդական, ֆոնային նշանակություն ունեն։ Բայց շատ հաճախ հենց ձայնային տարրերն են յուրահատուկ մթնոլորտ ստեղծում և ասոցիացիաներ առաջացնում ֆիլմի հետ՝ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ: «Wait a minute, wait a minute, you ain’t heard nothin’ yet!»՝ առաջին հնչունային նախադասությունը կինոյում:

Design a site like this with WordPress.com
Get started