Տասնամյակի 50 լավագույն ֆիլմերը․ Մաս առաջին

2010-ականները դարձան կինոյում մեծ փոփոխությունների ժամանակաշրջան։ Դա վերաբերում է թե՛ մեծ ինդուստրիայի ոլորտին՝ նոր տեխնոլոգիաներ, բոքս-օֆիսային ռեկորդներ, օնլայն հարթակների հզորացում, թե՛ հեղինակային կինոյին․ թվային նկարահանող սարքերի հասանելիությունը հնարավորություն տվեց անկախ ռեժիսորներին նույնիսկ հեռախոսով որակյալ պատկեր ստեղծել (Շոն Բեյքերի «Մանդարինը» որպես վառ օրինակ)։ Դեռևս դժվար է ասել, թե արդյունքում ինչի կբերի այդ ամենը։ Բայց հենց այս …

Ջոկեր. «Կոմեդիայի արքան»

1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։  Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ …

21-րդ դարի ռեժիսորական դեբյուտներ․ Թոփ 10

Շատ դեպքերում անհնար է առաջին ֆիլմով դատել հեղինակի տաղանդի կամ դրա բացակայության մասին։ Հիշենք, օրինակ, Ինգմար Բերգմանի կամ Սթենլի Կուբրիկի ֆիասկոյի ենթարկված դեբյուտների մասին։ Բայց լինում է նաև այնպես, որ նույնիսկ ընդամենը մեկ ֆիլմով ռեժիսորը մնում է կինոյի պատմության մեջ՝ Դալթոն Թրամբոյի «Ջոննին վերցրեց հրացանը» կամ Բարբարա Լոդենի «Վանդան»։ Այստեղ փորձեցինք հավաքել նոր հազարամյակի ամենից …

Սիլվեր Լեյքի տակ

Ռեժիսոր Դեյվիդ Ռոբերտ Միտչելը լայն ճանաչում ստացավ դեռ իր նախորդ աշխատանքից՝ «Այն հետապնդում է» սարսափից հետո։  Նրա վերջին ֆիլմն էլ՝ «Սիլվեր Լեյքի տակ», նույնիսկ մտավ Կաննի հիմնական մրցութային ծրագիր։ 

Մեկ անգամ… Հոլիվուդում. Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը

Արդեն շուրջ մեկ շաբաթ աշխարհի բոլոր կինոէկրաններին, այդ թվում՝ Երևանում, ցուցադրվում է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը պատմում է 1969 թ․-ին Հոլիվուդում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին: Հայտնի դերասան Ռիք Դալթոնը (ԴիԿապրիո) ու նրա դուբլյոր Քլիֆ Բութը (Փիթ) փորձում են գտնել իրենց տեղն արագ տրանսֆորմացվող կինոինդուստրիայի աշխարհում: Տարանտինոյի 9-րդ ֆիլմը ձոն է հոլիվուդյան …

Design a site like this with WordPress.com
Get started