Կյանքի գիրքը / The Book of Life Իննսունականների երկրորդ կեսին ֆրանսիական «Haut et Court» ստուդիան նախաձեռնությամբ հանդես եկավ, ըստ որի՝ 10 տարբեր երկրներ ներկայացնող ռեժիսորներ պետք է նկարեին 10 ֆիլմ, ուր ցույց կտային միլենիումի իրենց տեսլականը: «2000-ը ըստ…» պրոեկտի մասին այսօր շատերը չեն հիշում, բայց դրա շրջանակում բավականին կարևոր ու հետաքրքիր ֆիլմեր նկարահանվեցին: Օրինակ՝ Ցայ …
Author Archives: Ալեքսանդր Մելյան
21-րդ դարի սարսափ ֆիլմերը. Թոփ 13
Նոր հազարամյակի ամենահետաքրքիր սարսափ ֆիլմերը չեն ճանաչում ժանրային սահմանափակումներ։ Դրանք ավելի շատ կարծրատիպեր կոտրող ֆիլմեր են, որոնք չեն տեղավորվում դասական «հորոր» հասկացության մեջ։ Այս ցանկը կազմելիս փորձել ենք հիմնականում ներառել ամենաօրիգինալ մոտեցումներով և ժանրի զարգացման տեսանկյունից կարևոր ֆիլմերը՝ թե հայտնի, թե երբեմն անտեսված։
Հենրի Ֆուլ․ Պարզ-բարդ ֆիլմ
Սայմոն Գրիմը երիտասարդ աղբահան է, որն ապրում է հիվանդ մոր ու միայն սեքսի մասին մտածող քրոջ հետ: Սայմոնի կենցաղը տխուր է ու ձանձրալի։ Հենց այն պահին, երբ կյանքը կարծես վերջնականապես կորցնում է իմաստը, հորիզոնին հայտնվում է խորհրդավոր մի անծանոթ՝ Հենրի Ֆուլը:
Հել Հարթլի. Ամերիկյան լավագույն ռեժիսորներից մեկը
Ամերիկյան «ինդիփենդենթը» իր պիկին հասավ 1980-90-ական թվականներին. Ջարմուշ, Լինչ, Տարանտինո, Քոեն եղբայրներ: Այս ռեժիսորների ֆիլմերը ոչ միայն քննադատների սերն էին վայելում, այլ նաև հանդիսատեսների շրջանում էին կուլտային ստատուս ձեռք բերում: Հատկանշական է, որ Կաննի փառատոնում մի քանի տարի անընդմեջ հենց ամերիկացի անկախների ֆիլմերն էին ստանում «Ոսկե արմավենին»:
Ֆավորիտուհին. Պտտվող պանորամաներ
Ռոբեր Բրեսոն․ Անկումներ․ Վիդեո էսսե
Ռոբեր Բրեսոնի առաջին ֆիլմը՝ կարճամետրաժ «Հանրային գործերը» (1934) շատ է հիշեցնում դասական համր կոմեդիաները՝ տարբեր վիզուալ հնարքներով, անկումներով, որոնք միտված են հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնելու։ Բրեսոնն այլևս կոմեդիա չնկարեց, բայց միևնույնն է իր բոլոր ֆիլմերում նա պատկերում է մարդկանց և իրերի անկումներ՝ արդեն այլ զգացմունքներ և մտքեր առաջացնելու համար։
Կառլոս Ռեյգադաս․ Լույսն ու ժամանակը
Կառլոս Ռեյգադասի վերջին ֆիլմերը բացվում են միևնույն տեսարանով՝ գոռացող տղամարդը ծովում խեղդվելիս։ Բայց մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ դա ընդամենը լոգո էր` Ռեյգադասի «No Dream Cinema» ստուդիայի նշանը։ Վերոնշյալ տեսարանը վերցված է ռեժիսորի «Մաքսմարդը» (Maxhumain) կարճամետրաժ ֆիլմից, որտեղ ինքնասպանության դիմող մի մարդ հիշում է իր դեռահասության տարիները, երբ մոր հետ միասին էր ապրում։ …
Կյանքը վերևում
2000-ականներին կինոքնննադատների թերևս ամենասիրելի ռեժիսորի՝ ֆրանսուհի Քլեր Դենիի ֆիլմերը բազմաթիվ հանդիսատեսների կողմից կարող են «սումբուրային», «ծանրակշիռ» կամ «ձանձրալի» պիտակավորվել: Քլեր Դենին միշտ էլ զարմանալի ու անհասկանալի ֆիլմեր է ստեղծում:
«Ոսկե ծիրան»․ Ի՞նչ նայել
Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։
Խոշոր պլան և Քոքեռյան եռապատում
Սինեսկոպի առաջինն վիդեո էսսեն: Այն իրանցի մեծ ռեժիսոր Աբաս Քիառոստամիի ֆիլմերի մասին է:
