Հիշողությունների էվոլյուցիա. Ոսկե ծիրանի մասին

Երկար սպասված «Ոսկե ծիրանը» վերջապես կայացավ, թեկուզ և ավելի ուշ` անսովոր հոկտեմբերին, ու մի քիչ ավելի փոքր ֆորմատով, բայց ֆիլմերի տպավորիչ ընտրանիով: Օրինակ` Կաննի մրցութային ծրագրից միանգամից 6 ֆիլմ ցուցադրվեց «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում: Հենց այդ ֆիլմերին էլ կանդրադառնանք այս հոդվածում:

Ինչպես Սերգեյ Էյզենշտեյնը հորինեց մոնտաժը

1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել: Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն …

Կանայք՝ կանանց մասին․ 20 կարևոր ֆիլմեր կին ռեժիսորներից

Կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում ապրած տարբեր կանանց մասին։

Մյուզիքլների պատմություն. Բիթլզից մինչև Նոր Հոլիվուդ

1960-ականներին ձևավորված ֆրանսիական «Նոր ալիքը» հիմնովին փոխեց կինոինդուստրիան, և նույնիսկ ավանդական համարվող մյուզիքլ ժանրը։ Ամերիկայում ձևավորվեց «Նոր Հոլիվուդը» ու ռեժիսորները աննախադեպ մեծ ազատություն ստացան։ Դրա վառ օրինակն են 70-ականների մյուզիքլները, որոնք շատ լավ փոխանցում են ժամանակի ազատության ու նորարարության շունչը։

Մյուզիքլների պատմություն. Էպիզոդ 1. Առաջին ձայնային ֆիլմից մինչև «West Side Story»

Յութուբում «Սինե[սկոպ] փոդքասթի» առաջին էպիզոդը, որում խոսում ենք կինոմյուզիքլի պատմության ու ժանրի ամենաազդեցիկ և կարևոր ֆիլմերի մասին: Մյուզիքլը հաճախ համարում են հնացած, ոչ ակտուալ ժանր, բայց իրականում, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հենց մյուզիքլներն են կինո բազմաթիվ նորարարություններ բերել, ընդ որում ոչ միայն ձայնի, այլ նաև պատկերի հետ կապված:

2020-ի լավագույն 20 ֆիլմերը

2020-ը շատ բարդ տարի էր նաև կինոաշխարհի համար: Համավարակի պայմաններում շատ կինոթատրոններ փակվեցին կամ շարունակեցին գործել խիստ սահմանափակումներով, բազմաթիվ նկարահանումներ ընդհատվեցին։ Մի շարք ֆիլմերի պրեմիերան տեղափոխվեց մյուս տարի։ Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան: Տարվա նշանակալից կինոնկարներին մենք արդեն անդրադարձել ենք մեր փոդքասթում։ Այստեղ էլ արդեն հավաքեցինք մեր կարծիքով լավագույն ֆիլմերի թոփ …

Զրույց Ջեյմս Ստեֆենի հետ

Ջեյմս Ստեֆենը կինոպատմաբան է՝ մասնագիտացած Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի և սովետական կինոարտադրության մեջ։ Նա հեղինակել է «Սերգեյ Փարաջանովի կինոն» գիրքը և շուրջ 150 հոդվածներ ու գրախոսականներ։ Այժմ նա աշխատում է Ատլանտա քաղաքի Էյմորի համալսարանում։ Ջեյմս Ստեֆենը նաև մասնակցել է «Կինոյի տաճար» նախագծի մշակմանը, որի շրջանակում «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնում տեղի ունեցավ «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի …

Զրույց Կառլոս Ռեյգադասի հետ

Ժամանակակից կարևորագույն ռեժիսորներից մեկը՝ Կառլոս Ռեյգադասը, «Ոսկե Ծիրանի» շրջանակներում Հայաստանում էր, և մենք հնարավորություն ունեցանք նրա հետ կարճ զրույց ունենալ։

Design a site like this with WordPress.com
Get started