1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։ Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ …
Author Archives: cinescopeartblog
21-րդ դարի ռեժիսորական դեբյուտներ․ Թոփ 10
Շատ դեպքերում անհնար է առաջին ֆիլմով դատել հեղինակի տաղանդի կամ դրա բացակայության մասին։ Հիշենք, օրինակ, Ինգմար Բերգմանի կամ Սթենլի Կուբրիկի ֆիասկոյի ենթարկված դեբյուտների մասին։ Բայց լինում է նաև այնպես, որ նույնիսկ ընդամենը մեկ ֆիլմով ռեժիսորը մնում է կինոյի պատմության մեջ՝ Դալթոն Թրամբոյի «Ջոննին վերցրեց հրացանը» կամ Բարբարա Լոդենի «Վանդան»։ Այստեղ փորձեցինք հավաքել նոր հազարամյակի ամենից …
Շարունակել կարդալ “21-րդ դարի ռեժիսորական դեբյուտներ․ Թոփ 10”
Cine Podcast — Փոդքաստ Cinebox-ի մասին
Սինեսկոպի առաջին փոդքաստը։ Այս էպիզոդում խոսում ենք այլընտրանքային ցուցադրություններ կազմակերպող «Cine.box» համայնքի մասին:
Սիլվեր Լեյքի տակ
Ռեժիսոր Դեյվիդ Ռոբերտ Միտչելը լայն ճանաչում ստացավ դեռ իր նախորդ աշխատանքից՝ «Այն հետապնդում է» սարսափից հետո։ Նրա վերջին ֆիլմն էլ՝ «Սիլվեր Լեյքի տակ», նույնիսկ մտավ Կաննի հիմնական մրցութային ծրագիր։
Մեկ անգամ… Հոլիվուդում. Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը
Արդեն շուրջ մեկ շաբաթ աշխարհի բոլոր կինոէկրաններին, այդ թվում՝ Երևանում, ցուցադրվում է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը պատմում է 1969 թ․-ին Հոլիվուդում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին: Հայտնի դերասան Ռիք Դալթոնը (ԴիԿապրիո) ու նրա դուբլյոր Քլիֆ Բութը (Փիթ) փորձում են գտնել իրենց տեղն արագ տրանսֆորմացվող կինոինդուստրիայի աշխարհում: Տարանտինոյի 9-րդ ֆիլմը ձոն է հոլիվուդյան …
Շարունակել կարդալ “Մեկ անգամ… Հոլիվուդում. Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը”
Հել Հարթլի. Թվային նոր ալիք
Կյանքի գիրքը / The Book of Life Իննսունականների երկրորդ կեսին ֆրանսիական «Haut et Court» ստուդիան նախաձեռնությամբ հանդես եկավ, ըստ որի՝ 10 տարբեր երկրներ ներկայացնող ռեժիսորներ պետք է նկարեին 10 ֆիլմ, ուր ցույց կտային միլենիումի իրենց տեսլականը: «2000-ը ըստ…» պրոեկտի մասին այսօր շատերը չեն հիշում, բայց դրա շրջանակում բավականին կարևոր ու հետաքրքիր ֆիլմեր նկարահանվեցին: Օրինակ՝ Ցայ …
21-րդ դարի սարսափ ֆիլմերը. Թոփ 13
Նոր հազարամյակի ամենահետաքրքիր սարսափ ֆիլմերը չեն ճանաչում ժանրային սահմանափակումներ։ Դրանք ավելի շատ կարծրատիպեր կոտրող ֆիլմեր են, որոնք չեն տեղավորվում դասական «հորոր» հասկացության մեջ։ Այս ցանկը կազմելիս փորձել ենք հիմնականում ներառել ամենաօրիգինալ մոտեցումներով և ժանրի զարգացման տեսանկյունից կարևոր ֆիլմերը՝ թե հայտնի, թե երբեմն անտեսված։
Հենրի Ֆուլ․ Պարզ-բարդ ֆիլմ
Սայմոն Գրիմը երիտասարդ աղբահան է, որն ապրում է հիվանդ մոր ու միայն սեքսի մասին մտածող քրոջ հետ: Սայմոնի կենցաղը տխուր է ու ձանձրալի։ Հենց այն պահին, երբ կյանքը կարծես վերջնականապես կորցնում է իմաստը, հորիզոնին հայտնվում է խորհրդավոր մի անծանոթ՝ Հենրի Ֆուլը:
Հել Հարթլի. Ամերիկյան լավագույն ռեժիսորներից մեկը
Ամերիկյան «ինդիփենդենթը» իր պիկին հասավ 1980-90-ական թվականներին. Ջարմուշ, Լինչ, Տարանտինո, Քոեն եղբայրներ: Այս ռեժիսորների ֆիլմերը ոչ միայն քննադատների սերն էին վայելում, այլ նաև հանդիսատեսների շրջանում էին կուլտային ստատուս ձեռք բերում: Հատկանշական է, որ Կաննի փառատոնում մի քանի տարի անընդմեջ հենց ամերիկացի անկախների ֆիլմերն էին ստանում «Ոսկե արմավենին»:
Կառլոս Ռեյգադաս․ Լույսն ու ժամանակը
Կառլոս Ռեյգադասի վերջին ֆիլմերը բացվում են միևնույն տեսարանով՝ գոռացող տղամարդը ծովում խեղդվելիս։ Բայց մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ դա ընդամենը լոգո էր` Ռեյգադասի «No Dream Cinema» ստուդիայի նշանը։ Վերոնշյալ տեսարանը վերցված է ռեժիսորի «Մաքսմարդը» (Maxhumain) կարճամետրաժ ֆիլմից, որտեղ ինքնասպանության դիմող մի մարդ հիշում է իր դեռահասության տարիները, երբ մոր հետ միասին էր ապրում։ …
