Հեռացող մանկության խրոնիկա

Պահմտոցի (Վիկտորյա Ֆիորե, 2022) «Պահմտոցին» շուրջ չորս տարվա նկարահանումների արդյունք է: Ռեժիսոր Վիկտորիա Ֆիորեն հետևում է դպրոցական տարիքի մի տղայի` Էնթոնիի կյանքին: Նա բնակվում է Նեապոլի իսպանական թաղամասում՝ վտանգավոր, քրեածին միջավայրում, ուր պայթյունի ձայնը նույն հաջողությամբ կարող է նշանակել և՛ հրավառություն, և՛ ատրճանակի կրակոց: Փողոցների նեղվածքը, բաց տարածքների բացակայությունը երեխաներին զրկում են անգամ ֆուտբոլ խաղալու …

Դիմադրելով «ընտանիքին»

Կին. լռության օրենքը (Ֆրանչեսկո Կոստաբիլե, 2022) Իտալական կինոն շարունակում է հետազոտել քրեական աշխարհը: Ռեժիսոր Ֆրանչեսկո Կոստաբիլեի խաղարկային դեբյուտը` «Կին. լռության օրենքը» նվիրված է նդրանգետայի բոլոր զոհերին և բոլոր ըմբոստ կանանց: Ռոզայի ընտանիքն ապրում է խուլ բնակավայրում, ուր ամեն ինչ վերահսկում է նդրանգետան` կալաբրիական կազմակերպված հանցավոր խմբավորումը: Մաֆիայի օրենքներն անառարկելի են: Երիտասարդ հերոսուհուն հետապնդում է անցյալի …

Կայսրության բեկորներ

Վերջին «Սիրելի Բուլղարիան» (Ալեքսեյ Ֆեդորչենկո, 2021) Հայրենական մեծ պատերազմի թեժ փուլում՝ 1943 թվականին, երիտասարդ կենսաբանը հայտնվում է Ալմա-Աթայում՝ խնձորի նոր տեսակ բուծելու հանձնարարականով: Այնտեղ նա գտնում է իր սիրելի գրող Սեմյոն Կուրոչկինի օրագրերն ու խորասուզվում նրա հիշողությունների, մտորումների մեջ: Ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն երկար տասնամյակներ է փայփայել այս նախագծի գաղափարը: «Վերջին «Սիրելի Բուլղարիան» հիմնվում է խորհրդային …

Առկայծող պատկերների աշխարհում

Անատոմիա (Օլա Յանկովսկա, 2021) Երկարամյա բացակայությունից հետո Միկան վերադառնում է Վարշավա,որպեսզի հոգ տանի ծանր հիվանդ հոր համար: Դեռ տարիներ առաջ տեղի ունեցած պատահարի պատճառով հայրը կորցնում է հիշողությունը, ասես անցյալում հայտնվում. նրա համար դուստրը դեռահաս է, վաղուց մահացածները` կենդանի: Թվում է, թե Օլա Յանկովսկայի «Անատոմիա» ֆիլմը կենտրոնանալու է հոր և դստեր հարաբերությունների վրա: Բայց շոշափվող …

Ջոկեր. «Կոմեդիայի արքան»

1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։  Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ …

Սիլվեր Լեյքի տակ

Ռեժիսոր Դեյվիդ Ռոբերտ Միտչելը լայն ճանաչում ստացավ դեռ իր նախորդ աշխատանքից՝ «Այն հետապնդում է» սարսափից հետո։  Նրա վերջին ֆիլմն էլ՝ «Սիլվեր Լեյքի տակ», նույնիսկ մտավ Կաննի հիմնական մրցութային ծրագիր։ 

Մեկ անգամ… Հոլիվուդում. Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը

Արդեն շուրջ մեկ շաբաթ աշխարհի բոլոր կինոէկրաններին, այդ թվում՝ Երևանում, ցուցադրվում է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը պատմում է 1969 թ․-ին Հոլիվուդում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին: Հայտնի դերասան Ռիք Դալթոնը (ԴիԿապրիո) ու նրա դուբլյոր Քլիֆ Բութը (Փիթ) փորձում են գտնել իրենց տեղն արագ տրանսֆորմացվող կինոինդուստրիայի աշխարհում: Տարանտինոյի 9-րդ ֆիլմը ձոն է հոլիվուդյան …

Հել Հարթլի. Թվային նոր ալիք

Կյանքի գիրքը / The Book of Life Իննսունականների երկրորդ կեսին ֆրանսիական «Haut et Court» ստուդիան նախաձեռնությամբ հանդես եկավ, ըստ որի՝ 10 տարբեր երկրներ ներկայացնող ռեժիսորներ պետք է նկարեին 10 ֆիլմ, ուր ցույց կտային միլենիումի իրենց տեսլականը: «2000-ը ըստ…» պրոեկտի մասին այսօր շատերը չեն հիշում, բայց դրա շրջանակում բավականին կարևոր ու հետաքրքիր ֆիլմեր նկարահանվեցին: Օրինակ՝ Ցայ …

Հենրի Ֆուլ․ Պարզ-բարդ ֆիլմ

Սայմոն Գրիմը երիտասարդ աղբահան է, որն ապրում է հիվանդ մոր ու միայն սեքսի մասին մտածող քրոջ հետ: Սայմոնի կենցաղը տխուր է ու ձանձրալի։ Հենց այն պահին, երբ կյանքը կարծես վերջնականապես կորցնում է իմաստը, հորիզոնին հայտնվում է խորհրդավոր մի անծանոթ՝ Հենրի Ֆուլը:

Կյանքը վերևում

2000-ականներին կինոքնննադատների թերևս ամենասիրելի ռեժիսորի՝ ֆրանսուհի Քլեր Դենիի ֆիլմերը բազմաթիվ հանդիսատեսների կողմից կարող են «սումբուրային», «ծանրակշիռ» կամ «ձանձրալի» պիտակավորվել: Քլեր Դենին միշտ էլ զարմանալի ու անհասկանալի ֆիլմեր է ստեղծում:

Design a site like this with WordPress.com
Get started