Կանայք՝ կանանց մասին․ 20 կարևոր ֆիլմեր կին ռեժիսորներից

Կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում ապրած տարբեր կանանց մասին։

2020-ի լավագույն 20 ֆիլմերը

2020-ը շատ բարդ տարի էր նաև կինոաշխարհի համար: Համավարակի պայմաններում շատ կինոթատրոններ փակվեցին կամ շարունակեցին գործել խիստ սահմանափակումներով, բազմաթիվ նկարահանումներ ընդհատվեցին։ Մի շարք ֆիլմերի պրեմիերան տեղափոխվեց մյուս տարի։ Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան: Տարվա նշանակալից կինոնկարներին մենք արդեն անդրադարձել ենք մեր փոդքասթում։ Այստեղ էլ արդեն հավաքեցինք մեր կարծիքով լավագույն ֆիլմերի թոփ …

Տասնամյակի 50 լավագույն ֆիլմերը․ Մաս առաջին

2010-ականները դարձան կինոյում մեծ փոփոխությունների ժամանակաշրջան։ Դա վերաբերում է թե՛ մեծ ինդուստրիայի ոլորտին՝ նոր տեխնոլոգիաներ, բոքս-օֆիսային ռեկորդներ, օնլայն հարթակների հզորացում, թե՛ հեղինակային կինոյին․ թվային նկարահանող սարքերի հասանելիությունը հնարավորություն տվեց անկախ ռեժիսորներին նույնիսկ հեռախոսով որակյալ պատկեր ստեղծել (Շոն Բեյքերի «Մանդարինը» որպես վառ օրինակ)։ Դեռևս դժվար է ասել, թե արդյունքում ինչի կբերի այդ ամենը։ Բայց հենց այս …

21-րդ դարի ռեժիսորական դեբյուտներ․ Թոփ 10

Շատ դեպքերում անհնար է առաջին ֆիլմով դատել հեղինակի տաղանդի կամ դրա բացակայության մասին։ Հիշենք, օրինակ, Ինգմար Բերգմանի կամ Սթենլի Կուբրիկի ֆիասկոյի ենթարկված դեբյուտների մասին։ Բայց լինում է նաև այնպես, որ նույնիսկ ընդամենը մեկ ֆիլմով ռեժիսորը մնում է կինոյի պատմության մեջ՝ Դալթոն Թրամբոյի «Ջոննին վերցրեց հրացանը» կամ Բարբարա Լոդենի «Վանդան»։ Այստեղ փորձեցինք հավաքել նոր հազարամյակի ամենից …

21-րդ դարի սարսափ ֆիլմերը. Թոփ 13

Նոր հազարամյակի ամենահետաքրքիր սարսափ ֆիլմերը չեն ճանաչում ժանրային սահմանափակումներ։ Դրանք ավելի շատ կարծրատիպեր կոտրող ֆիլմեր են, որոնք չեն տեղավորվում դասական «հորոր» հասկացության մեջ։  Այս ցանկը կազմելիս փորձել ենք հիմնականում ներառել ամենաօրիգինալ մոտեցումներով և ժանրի զարգացման տեսանկյունից կարևոր ֆիլմերը՝ թե հայտնի, թե երբեմն անտեսված։

Design a site like this with WordPress.com
Get started