Կինոն` դեպի էքսպրեսիոնիզմ 20-րդ դարի սկզբին կինոյին վերաբերվում էին բացառապես որպես ատրակցիոն, ժամանց: Ու միայն կինոէքսպրեսիոնիզմի հայտնվելուց հետո սկսեցին այն որպես լիակատար արվեստ ընկալել: 1920 թվականին նկարահանվեց Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը»: Եթե կերպարվեստում էքսպրեսիոնիզմի մանիֆեստ կարելի է համարել Էդվարդ Մունկի «Ճիչը», կինոյում դա անկասկած «Կալիգարին» է:
Category Archives: Հոդվածներ
Նոր գերմանական կինո
20-րդ դարի Գերմանիայի պատմության հատկանշական կողմերից մեկն այն է, որ կինոն զարգացել է պարբերական ընդհատումներով։ Նոր ստեղծվող կինոարտադրությունը քանդվեց առաջին համաշխարհայինի պատճառով: 1920-ականներին մեծ տարածում գտավ գերմանական էքսպրեսիոնիզմը, բայց շուտով եկավ նացիզմի դարաշրջանը, ու կինոն ագիտացիայի գլխավոր զենքը դարձավ։
Բեռլինյան դպրոց
Նոր Գերմանական կինոյին, այսինքն 1960-70-ականների հեղինակային ֆիլմերի բումին հաջորդեց տասնամյակներ տևած դադարը։ Երկարատև այդ կրիզիսի ժամանակ 80-90-ականներին գերմանական կինո արտահայտությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում ու կարող էր նույնիսկ որպես հակագովազդ ընկալվեր: Հասնում էր նրան, որ 98-ին ֆրանսիական դիստրիբյուտորները ամեն կերպ փորձում էին թաքցնել այն, որ Թոմ Թիքվերի հիթային «Վազիր, Լոլա, վազիր» ֆիլմը Գերմանիայից …
Հել Հարթլի. Ամերիկյան լավագույն ռեժիսորներից մեկը
Ամերիկյան «ինդիփենդենթը» իր պիկին հասավ 1980-90-ական թվականներին. Ջարմուշ, Լինչ, Տարանտինո, Քոեն եղբայրներ: Այս ռեժիսորների ֆիլմերը ոչ միայն քննադատների սերն էին վայելում, այլ նաև հանդիսատեսների շրջանում էին կուլտային ստատուս ձեռք բերում: Հատկանշական է, որ Կաննի փառատոնում մի քանի տարի անընդմեջ հենց ամերիկացի անկախների ֆիլմերն էին ստանում «Ոսկե արմավենին»:
«Ոսկե ծիրան». Ամփոփում
«Ոսկե ծիրանի» թեման ավարտենք ամփոփիչ գրառմամբ՝ փորձելով անդրադառնալ թե մրցութային և թե արտամրցութային ծրագրերին։ Ընդհանուր առմամբ` նախորդ տարիներին փառատոնին հաջողվել էր ավելի մեծ քանակությամբ հետաքրքիր ֆիլմեր ու ռեժիսորներ բերել Հայաստան։ Այս տարի հատկապես հիմնական մրցութային ծրագիրը բավական թույլ էր։ Բայց միևնույն ժամանակ շատ հետաքրիր նորամուծություն էլ եղավ. իր պատմության մեջ առաջին անգամ փառատոնը մեծ տեղ …
Կառլոս Ռեյգադաս․ Լույսն ու ժամանակը
Կառլոս Ռեյգադասի վերջին ֆիլմերը բացվում են միևնույն տեսարանով՝ գոռացող տղամարդը ծովում խեղդվելիս։ Բայց մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ դա ընդամենը լոգո էր` Ռեյգադասի «No Dream Cinema» ստուդիայի նշանը։ Վերոնշյալ տեսարանը վերցված է ռեժիսորի «Մաքսմարդը» (Maxhumain) կարճամետրաժ ֆիլմից, որտեղ ինքնասպանության դիմող մի մարդ հիշում է իր դեռահասության տարիները, երբ մոր հետ միասին էր ապրում։ …
Անյես Վարդա. Պատկերներ հավաքելով
Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված էր երիտասարդ Անյես Վարդայի լուսանկարը, որն արվել էր դեռ հիսունականներին՝ իր առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում: Այդ ֆիլմը՝ «Պուենտ Կուրտը» որոշ առումով կանխորոշեց ֆրանսիական նոր ալիքի ձևավորումը։ Ֆրանսիական կինեմատոգրաֆի սահմանված կանոններին հեևելու փոխարեն՝ այն նոր կինոլեզվի սկիզբ դրեց։
Կորեական հրաշք. Բոն Ջուն Հո
Կանն 2019-ում «Մակաբույծը» (Parasite) ֆիլմի համար «Ոսկե արմավենու» արժանացած Ջուն-հո Բոնը* հարավկորեական նոր ալիքի կամ, ինչպես այն այլ կերպ անվանում են, կորեական հրաշքի գլխավոր ներկայացուցիչներից է: Ինչպես իր այլ հայտնի հայրենակիցները, նա նույնպես սկսել է իր ռեժիսորական գործունեությունը դեռևս 90-ականներին:
