Կինոն` դեպի էքսպրեսիոնիզմ 20-րդ դարի սկզբին կինոյին վերաբերվում էին բացառապես որպես ատրակցիոն, ժամանց: Ու միայն կինոէքսպրեսիոնիզմի հայտնվելուց հետո սկսեցին այն որպես լիակատար արվեստ ընկալել: 1920 թվականին նկարահանվեց Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը»: Եթե կերպարվեստում էքսպրեսիոնիզմի մանիֆեստ կարելի է համարել Էդվարդ Մունկի «Ճիչը», կինոյում դա անկասկած «Կալիգարին» է:
Category Archives: Վիդեո էսսեներ
Նոր գերմանական կինո
20-րդ դարի Գերմանիայի պատմության հատկանշական կողմերից մեկն այն է, որ կինոն զարգացել է պարբերական ընդհատումներով։ Նոր ստեղծվող կինոարտադրությունը քանդվեց առաջին համաշխարհայինի պատճառով: 1920-ականներին մեծ տարածում գտավ գերմանական էքսպրեսիոնիզմը, բայց շուտով եկավ նացիզմի դարաշրջանը, ու կինոն ագիտացիայի գլխավոր զենքը դարձավ։
Բեռլինյան դպրոց
Նոր Գերմանական կինոյին, այսինքն 1960-70-ականների հեղինակային ֆիլմերի բումին հաջորդեց տասնամյակներ տևած դադարը։ Երկարատև այդ կրիզիսի ժամանակ 80-90-ականներին գերմանական կինո արտահայտությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում ու կարող էր նույնիսկ որպես հակագովազդ ընկալվեր: Հասնում էր նրան, որ 98-ին ֆրանսիական դիստրիբյուտորները ամեն կերպ փորձում էին թաքցնել այն, որ Թոմ Թիքվերի հիթային «Վազիր, Լոլա, վազիր» ֆիլմը Գերմանիայից …
Ֆավորիտուհին. Պտտվող պանորամաներ
Ռոբեր Բրեսոն․ Անկումներ․ Վիդեո էսսե
Ռոբեր Բրեսոնի առաջին ֆիլմը՝ կարճամետրաժ «Հանրային գործերը» (1934) շատ է հիշեցնում դասական համր կոմեդիաները՝ տարբեր վիզուալ հնարքներով, անկումներով, որոնք միտված են հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնելու։ Բրեսոնն այլևս կոմեդիա չնկարեց, բայց միևնույնն է իր բոլոր ֆիլմերում նա պատկերում է մարդկանց և իրերի անկումներ՝ արդեն այլ զգացմունքներ և մտքեր առաջացնելու համար։
Խոշոր պլան և Քոքեռյան եռապատում
Սինեսկոպի առաջինն վիդեո էսսեն: Այն իրանցի մեծ ռեժիսոր Աբաս Քիառոստամիի ֆիլմերի մասին է:
