Ինչպես Սերգեյ Էյզենշտեյնը հորինեց մոնտաժը

1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել: Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն …

«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան

Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։ Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ:

Կալիգարիից մինչև Հիտլեր. Կինոյի պատմության առաջին գլուխգործոցը

Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է: Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը:

Նոր իրանական կինո

Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադի: Նախորդ թողարկումը նվիրված էր իրանական կինոյի ձևավորմանն ու իրանական նոր ալիքի հիմնադիր Աբաս Քիառոստամիին։

Իրանական կինո. Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո

1979 թ.-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։ Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական …

Կորեական հեղինակային կինո

Ժամանակակից կորեական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Կիմ Կի-դուկ, Հոն Սան-սու, Լի Չան-դոն… Նախորդ թողարկումը նվիրված էր կորեական կինոարտադրության հիմնական թրենդերին ու արթմեյնսթրիմում նկարող ռեժիսորներին: Այս անգամ պատմում ենք արդեն հեղինակային կինոյի մասին:

Կորեական կինոյի հրաշքը. Ինչպես այն գրավեց աշխարհը

Օսկար 2020-ին աննախադեպ բան տեղի ունեցավ. գլխավոր մրցանակին արժանացավ օտար լեզվով նկարված ֆիլմ` կորեական «Մակաբույծը»: Այդպես կորեական կինոն վերջնականապես գրավեց աշխարհը: Իսկ ինչպե՞ս այն ձևավորվեց ու դարձավ համաշխարհային կինոյի ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը… Ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի …

Մյուզիքլների պատմություն. Բիթլզից մինչև Նոր Հոլիվուդ

1960-ականներին ձևավորված ֆրանսիական «Նոր ալիքը» հիմնովին փոխեց կինոինդուստրիան, և նույնիսկ ավանդական համարվող մյուզիքլ ժանրը։ Ամերիկայում ձևավորվեց «Նոր Հոլիվուդը» ու ռեժիսորները աննախադեպ մեծ ազատություն ստացան։ Դրա վառ օրինակն են 70-ականների մյուզիքլները, որոնք շատ լավ փոխանցում են ժամանակի ազատության ու նորարարության շունչը։

Design a site like this with WordPress.com
Get started