Նոր գերմանական կինո

20-րդ դարի Գերմանիայի պատմության հատկանշական կողմերից մեկն այն է, որ կինոն զարգացել է պարբերական ընդհատումներով։  Նոր ստեղծվող կինոարտադրությունը քանդվեց առաջին համաշխարհայինի պատճառով: 1920-ականներին մեծ տարածում գտավ գերմանական էքսպրեսիոնիզմը, բայց շուտով եկավ նացիզմի դարաշրջանը, ու կինոն ագիտացիայի գլխավոր զենքը դարձավ։ 

Լարս ֆոն Թրիերի ու Դոգմա 95-ի մասին

1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից:

Բեռլինյան դպրոց

Նոր Գերմանական կինոյին, այսինքն 1960-70-ականների հեղինակային ֆիլմերի բումին հաջորդեց տասնամյակներ տևած դադարը։ Երկարատև այդ կրիզիսի ժամանակ 80-90-ականներին գերմանական կինո արտահայտությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում ու կարող էր նույնիսկ որպես հակագովազդ ընկալվեր:  Հասնում էր նրան, որ 98-ին ֆրանսիական դիստրիբյուտորները ամեն կերպ փորձում էին թաքցնել այն, որ Թոմ Թիքվերի հիթային «Վազիր, Լոլա, վազիր»  ֆիլմը Գերմանիայից …

Օսկար 2020. Հատուկ թողարկում

Մեր փոդքասթի նոր էպիզոդում խոսում ենք Օսկարի մասին: Քննարկում ենք գլխավոր մրցույթում տեղ գտած 9-ը ֆիլմերը: Մի քիչ էլ անդրադառնում ենք այս տարվա տենդենցներին, անակնկալներին և ֆեյլերին:

You Ain’t Heard Nothin’ Yet!

Կարող է թվալ, որ կինոյում ձայնն ու երաժշտությունը երկրորդական, ֆոնային նշանակություն ունեն։ Բայց շատ հաճախ հենց ձայնային տարրերն են յուրահատուկ մթնոլորտ ստեղծում և ասոցիացիաներ առաջացնում ֆիլմի հետ՝ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ: «Wait a minute, wait a minute, you ain’t heard nothin’ yet!»՝ առաջին հնչունային նախադասությունը կինոյում:

Տասնամյակի 50 լավագույն ֆիլմերը․ Մաս առաջին

2010-ականները դարձան կինոյում մեծ փոփոխությունների ժամանակաշրջան։ Դա վերաբերում է թե՛ մեծ ինդուստրիայի ոլորտին՝ նոր տեխնոլոգիաներ, բոքս-օֆիսային ռեկորդներ, օնլայն հարթակների հզորացում, թե՛ հեղինակային կինոյին․ թվային նկարահանող սարքերի հասանելիությունը հնարավորություն տվեց անկախ ռեժիսորներին նույնիսկ հեռախոսով որակյալ պատկեր ստեղծել (Շոն Բեյքերի «Մանդարինը» որպես վառ օրինակ)։ Դեռևս դժվար է ասել, թե արդյունքում ինչի կբերի այդ ամենը։ Բայց հենց այս …

Design a site like this with WordPress.com
Get started