2000-ականներին կինոքնննադատների թերևս ամենասիրելի ռեժիսորի՝ ֆրանսուհի Քլեր Դենիի ֆիլմերը բազմաթիվ հանդիսատեսների կողմից կարող են «սումբուրային», «ծանրակշիռ» կամ «ձանձրալի» պիտակավորվել: Քլեր Դենին միշտ էլ զարմանալի ու անհասկանալի ֆիլմեր է ստեղծում:
Author Archives: cinescopeartblog
«Ոսկե ծիրան»․ Ի՞նչ նայել
Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։
Վոյցեխ Հասի «Սարագոսայում գտնված ձեռագիրը»
Այս համարյա երեք ժամ տևող, սակայն ոչ մի վայրկյան չձանձրացնող հետաքրքրաշարժ ֆիլմ-լաբիրինթոսը բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված պատմություններից, որոնք, կարծես մատրյոշկաներ, անընդհատ ելնում են մեկը մյուսի միջից:
Անյես Վարդա. Պատկերներ հավաքելով
Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված էր երիտասարդ Անյես Վարդայի լուսանկարը, որն արվել էր դեռ հիսունականներին՝ իր առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում: Այդ ֆիլմը՝ «Պուենտ Կուրտը» որոշ առումով կանխորոշեց ֆրանսիական նոր ալիքի ձևավորումը։ Ֆրանսիական կինեմատոգրաֆի սահմանված կանոններին հեևելու փոխարեն՝ այն նոր կինոլեզվի սկիզբ դրեց։
Ֆրանսուա Օզոն․ Աստծու ողորմությամբ
2019թ․-ին Բեռլինի կինոփառատոնին ժյուրիի Գրան-պրիին արժանացավ վերջին տասնամյակների ֆրանսիացի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Ֆրանսուա Օզոնը, իր «Աստծու ողորմությամբ» (Grâce à Dieu) ֆիլմի համար։ Հանդիսատեսներից շատերի մոտ զարմանք առաջացրեց այն փաստը, որ ֆիլմը հնարավորինս դասական ոճով է նկարված և համարյա չի ներառում Օզոնին հատուկ պրովոկատիվ և էպոտաժային ինտոնացիան։
Կորեական հրաշք. Բոն Ջուն Հո
Կանն 2019-ում «Մակաբույծը» (Parasite) ֆիլմի համար «Ոսկե արմավենու» արժանացած Ջուն-հո Բոնը* հարավկորեական նոր ալիքի կամ, ինչպես այն այլ կերպ անվանում են, կորեական հրաշքի գլխավոր ներկայացուցիչներից է: Ինչպես իր այլ հայտնի հայրենակիցները, նա նույնպես սկսել է իր ռեժիսորական գործունեությունը դեռևս 90-ականներին:
«Ոսկե ծիրանի» վերջին հինգ դափնեկիրները
Հուլիսի յոթին մեկնարկում է «Ոսկե ծիրան» 16-րդ Երևանի միջազգային կինոփառատոնը: Փառատոնին ընդառաջ կփորձենք հնարավորինս շատ անդրադառնալ մասնակից ֆիլմերին ու հեղինակներին:
Հայկական կինովարձույթ 2018․ լավագույն ֆիլմեր
2018-ին բազմաթիվ ֆիլմեր հայտնվեցին հայկական կինոէկրաններին։ Հիմնականում դրանք զուտ ժամանցային բնույթ էին կրում, բայց հնարավոր է առանձնացնել նաև մի շարք հեղինակային ֆիլմեր։
