Ամայի հողերի մենությունը

«Շրջմոլիկը», Սիմաո Կայատե, 2022 Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում երկու հազար տասականների սկզբին` ֆինանսական ճգնաժամի տարիներին: Տասներեք տարեկան Անդրեն ապրում է Պորտուգալիայի Ալենժու շրջանում: Հասակակիցների հետ շփվելու փոխարեն` օգնում է հորը ջրհորներ փորելու գործում: Մի օր հայրն անհետանում է, տղային միայնակ թողնելով: Փորձելով գտնել նրան Անդրեն, ստիպված դիմում է Սանդրային` գրեթե անծանոթ հարևանուհուն: Թվում է, …

Իրանական կինո. Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո

1979 թ.-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։ Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական …

Կանայք՝ կանանց մասին․ 20 կարևոր ֆիլմեր կին ռեժիսորներից

Կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում ապրած տարբեր կանանց մասին։

Կորեական կինոյի հրաշքը. Ինչպես այն գրավեց աշխարհը

Օսկար 2020-ին աննախադեպ բան տեղի ունեցավ. գլխավոր մրցանակին արժանացավ օտար լեզվով նկարված ֆիլմ` կորեական «Մակաբույծը»: Այդպես կորեական կինոն վերջնականապես գրավեց աշխարհը: Իսկ ինչպե՞ս այն ձևավորվեց ու դարձավ համաշխարհային կինոյի ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը… Ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի …

Ջոկեր. «Կոմեդիայի արքան»

1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։  Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ …

«Ոսկե ծիրան»․ Ի՞նչ նայել

Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։

Design a site like this with WordPress.com
Get started