Կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում ապրած տարբեր կանանց մասին։
Կորեական հեղինակային կինո
Ժամանակակից կորեական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Կիմ Կի-դուկ, Հոն Սան-սու, Լի Չան-դոն…
Նախորդ թողարկումը նվիրված էր կորեական կինոարտադրության հիմնական թրենդերին ու արթմեյնսթրիմում նկարող ռեժիսորներին: Այս անգամ պատմում ենք արդեն հեղինակային կինոյի մասին:
Կորեական կինոյի հրաշքը. Ինչպես այն գրավեց աշխարհը
Օսկար 2020-ին աննախադեպ բան տեղի ունեցավ. գլխավոր մրցանակին արժանացավ օտար լեզվով նկարված ֆիլմ` կորեական «Մակաբույծը»: Այդպես կորեական կինոն վերջնականապես գրավեց աշխարհը:
Իսկ ինչպե՞ս այն ձևավորվեց ու դարձավ համաշխարհային կինոյի ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը… Ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի նոր էպիզոդում:
Մյուզիքլների պատմություն. Փինք Ֆլոյդից` Լա Լա Լենդ
Մյուզիքլների մասին մեր եզրափակիչ թողարկումը, որտեղ զրուցում ենք արդեն մեր ժամանակի գլխավոր երաժշտական ֆիլմերից:
Մյուզիքլների պատմություն. Բիթլզից մինչև Նոր Հոլիվուդ
1960-ականներին ձևավորված ֆրանսիական «Նոր ալիքը» հիմնովին փոխեց կինոինդուստրիան, և նույնիսկ ավանդական համարվող մյուզիքլ ժանրը։ Ամերիկայում ձևավորվեց «Նոր Հոլիվուդը» ու ռեժիսորները աննախադեպ մեծ ազատություն ստացան։ Դրա վառ օրինակն են 70-ականների մյուզիքլները, որոնք շատ լավ փոխանցում են ժամանակի ազատության ու նորարարության շունչը։
Մյուզիքլների պատմություն. Էպիզոդ 1. Առաջին ձայնային ֆիլմից մինչև «West Side Story»
Յութուբում «Սինե[սկոպ] փոդքասթի» առաջին էպիզոդը, որում խոսում ենք կինոմյուզիքլի պատմության ու ժանրի ամենաազդեցիկ և կարևոր ֆիլմերի մասին:
Մյուզիքլը հաճախ համարում են հնացած, ոչ ակտուալ ժանր, բայց իրականում, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հենց մյուզիքլներն են կինո բազմաթիվ նորարարություններ բերել, ընդ որում ոչ միայն ձայնի, այլ նաև պատկերի հետ կապված:
Լսել փոդքասթը2020-ի լավագույն 20 ֆիլմերը
2020-ը շատ բարդ տարի էր նաև կինոաշխարհի համար: Համավարակի պայմաններում շատ կինոթատրոններ փակվեցին կամ շարունակեցին գործել խիստ սահմանափակումներով, բազմաթիվ նկարահանումներ ընդհատվեցին։ Մի շարք ֆիլմերի պրեմիերան տեղափոխվեց մյուս տարի։ Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան: Տարվա նշանակալից կինոնկարներին մենք արդեն անդրադարձել ենք մեր փոդքասթում։
Այստեղ էլ արդեն հավաքեցինք մեր կարծիքով լավագույն ֆիլմերի թոփ 20-ը։
Գերմանական էքսպրեսիոնիզմ
Կինոն` դեպի էքսպրեսիոնիզմ
20-րդ դարի սկզբին կինոյին վերաբերվում էին բացառապես որպես ատրակցիոն, ժամանց: Ու միայն կինոէքսպրեսիոնիզմի հայտնվելուց հետո սկսեցին այն որպես լիակատար արվեստ ընկալել: 1920 թվականին նկարահանվեց Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը»: Եթե կերպարվեստում էքսպրեսիոնիզմի մանիֆեստ կարելի է համարել Էդվարդ Մունկի «Ճիչը», կինոյում դա անկասկած «Կալիգարին» է:
Նոր գերմանական կինո
20-րդ դարի Գերմանիայի պատմության հատկանշական կողմերից մեկն այն է, որ կինոն զարգացել է պարբերական ընդհատումներով։
Նոր ստեղծվող կինոարտադրությունը քանդվեց առաջին համաշխարհայինի պատճառով: 1920-ականներին մեծ տարածում գտավ գերմանական էքսպրեսիոնիզմը, բայց շուտով եկավ նացիզմի դարաշրջանը, ու կինոն ագիտացիայի գլխավոր զենքը դարձավ։
Լարս ֆոն Թրիերի ու Դոգմա 95-ի մասին
1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից:
