Նոր Գերմանական կինոյին, այսինքն 1960-70-ականների հեղինակային ֆիլմերի բումին հաջորդեց տասնամյակներ տևած դադարը։ Երկարատև այդ կրիզիսի ժամանակ 80-90-ականներին գերմանական կինո արտահայտությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում ու կարող էր նույնիսկ որպես հակագովազդ ընկալվեր:
Հասնում էր նրան, որ 98-ին ֆրանսիական դիստրիբյուտորները ամեն կերպ փորձում էին թաքցնել այն, որ Թոմ Թիքվերի հիթային «Վազիր, Լոլա, վազիր» ֆիլմը Գերմանիայից է։
Հետաքրքիրն այն է, որ դրանից ընդամենը մի քանի տարի անց հենց Ֆրանսիայում առաջինը նկատեցին գերմանական նոր կինոալիքը: Խոսքը «Բեռլինյան դպրոցի» մասին է։
