Ամերիկյան «ինդիփենդենթը» իր պիկին հասավ 1980-90-ական թվականներին. Ջարմուշ, Լինչ, Տարանտինո, Քոեն եղբայրներ: Այս ռեժիսորների ֆիլմերը ոչ միայն քննադատների սերն էին վայելում, այլ նաև հանդիսատեսների շրջանում էին կուլտային ստատուս ձեռք բերում: Հատկանշական է, որ Կաննի փառատոնում մի քանի տարի անընդմեջ հենց ամերիկացի անկախների ֆիլմերն էին ստանում «Ոսկե արմավենին»:
Ֆավորիտուհին. Պտտվող պանորամաներ
Ռոբեր Բրեսոն․ Անկումներ․ Վիդեո էսսե
Ռոբեր Բրեսոնի առաջին ֆիլմը՝ կարճամետրաժ «Հանրային գործերը» (1934) շատ է հիշեցնում դասական համր կոմեդիաները՝ տարբեր վիզուալ հնարքներով, անկումներով, որոնք միտված են հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնելու։
Բրեսոնն այլևս կոմեդիա չնկարեց, բայց միևնույնն է իր բոլոր ֆիլմերում նա պատկերում է մարդկանց և իրերի անկումներ՝ արդեն այլ զգացմունքներ և մտքեր առաջացնելու համար։
Զրույց Կառլոս Ռեյգադասի հետ
Ժամանակակից կարևորագույն ռեժիսորներից մեկը՝ Կառլոս Ռեյգադասը, «Ոսկե Ծիրանի» շրջանակներում Հայաստանում էր, և մենք հնարավորություն ունեցանք նրա հետ կարճ զրույց ունենալ։
«Ոսկե ծիրան». Ամփոփում
«Ոսկե ծիրանի» թեման ավարտենք ամփոփիչ գրառմամբ՝ փորձելով անդրադառնալ թե մրցութային և թե արտամրցութային ծրագրերին։ Ընդհանուր առմամբ` նախորդ տարիներին փառատոնին հաջողվել էր ավելի մեծ քանակությամբ հետաքրքիր ֆիլմեր ու ռեժիսորներ բերել Հայաստան։ Այս տարի հատկապես հիմնական մրցութային ծրագիրը բավական թույլ էր։ Բայց միևնույն ժամանակ շատ հետաքրիր նորամուծություն էլ եղավ. իր պատմության մեջ առաջին անգամ փառատոնը մեծ տեղ տվեց ժանրային կինոյին՝ մի ամբողջ ծրագիր դրան նվիրելով։ Խոսքն իհարկե «Ծուռ ծիրանի» մասին է։ Տարօրինակ և ինչ-որ չափով էքստրեմալ կինոյին անդրադարձը դրանով չսահմանափկվեց։ Եղան Ռեյգադասի և Արիստակեսյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ։ Որոշ չափով այս կոնտեքստի մեջ է մտնում նույնիսկ լեհական կինոյի ծրագիրը։
«Ոսկե ծիրան»․ Թոփ հինգ
Այս շաբաթվա ընթացքում դիտել ենք «Ոսկե Ծիրանի» գլխավոր մրցույթի բոլոր 12 ֆիլմերը։ Ահա մեր կարծիքով լավագույն 5-ը։
Կառլոս Ռեյգադաս․ Լույսն ու ժամանակը
Կառլոս Ռեյգադասի վերջին ֆիլմերը բացվում են միևնույն տեսարանով՝ գոռացող տղամարդը ծովում խեղդվելիս։ Բայց մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ դա ընդամենը լոգո էր` Ռեյգադասի «No Dream Cinema» ստուդիայի նշանը։ Վերոնշյալ տեսարանը վերցված է ռեժիսորի «Մաքսմարդը» (Maxhumain) կարճամետրաժ ֆիլմից, որտեղ ինքնասպանության դիմող մի մարդ հիշում է իր դեռահասության տարիները, երբ մոր հետ միասին էր ապրում։ Այս մոռացված գործը, թեև իդեալական չէ տեխնիկական առումով, միևնույնն է շատ լավ փոխանցում է Ռեյգադասի կինոյի ոճային գլխավոր առանձնահատկությունները։
Կյանքը վերևում
2000-ականներին կինոքնննադատների թերևս ամենասիրելի ռեժիսորի՝ ֆրանսուհի Քլեր Դենիի ֆիլմերը բազմաթիվ հանդիսատեսների կողմից կարող են «սումբուրային», «ծանրակշիռ» կամ «ձանձրալի» պիտակավորվել: Քլեր Դենին միշտ էլ զարմանալի ու անհասկանալի ֆիլմեր է ստեղծում:
«Ոսկե ծիրան»․ Ի՞նչ նայել
Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։
Խոշոր պլան և Քոքեռյան եռապատում
Սինեսկոպի առաջինն վիդեո էսսեն:
Այն իրանցի մեծ ռեժիսոր Աբաս Քիառոստամիի ֆիլմերի մասին է:
