Ժամանակակից կարևորագույն ռեժիսորներից մեկը՝ Կառլոս Ռեյգադասը, «Ոսկե Ծիրանի» շրջանակներում Հայաստանում էր, և մենք հնարավորություն ունեցանք նրա հետ կարճ զրույց ունենալ։
«Ոսկե ծիրան». Ամփոփում
«Ոսկե ծիրանի» թեման ավարտենք ամփոփիչ գրառմամբ՝ փորձելով անդրադառնալ թե մրցութային և թե արտամրցութային ծրագրերին։ Ընդհանուր առմամբ` նախորդ տարիներին փառատոնին հաջողվել էր ավելի մեծ քանակությամբ հետաքրքիր ֆիլմեր ու ռեժիսորներ բերել Հայաստան։ Այս տարի հատկապես հիմնական մրցութային ծրագիրը բավական թույլ էր։ Բայց միևնույն ժամանակ շատ հետաքրիր նորամուծություն էլ եղավ. իր պատմության մեջ առաջին անգամ փառատոնը մեծ տեղ տվեց ժանրային կինոյին՝ մի ամբողջ ծրագիր դրան նվիրելով։ Խոսքն իհարկե «Ծուռ ծիրանի» մասին է։ Տարօրինակ և ինչ-որ չափով էքստրեմալ կինոյին անդրադարձը դրանով չսահմանափկվեց։ Եղան Ռեյգադասի և Արիստակեսյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ։ Որոշ չափով այս կոնտեքստի մեջ է մտնում նույնիսկ լեհական կինոյի ծրագիրը։
«Ոսկե ծիրան»․ Թոփ հինգ
Այս շաբաթվա ընթացքում դիտել ենք «Ոսկե Ծիրանի» գլխավոր մրցույթի բոլոր 12 ֆիլմերը։ Ահա մեր կարծիքով լավագույն 5-ը։
Կառլոս Ռեյգադաս․ Լույսն ու ժամանակը
Կառլոս Ռեյգադասի վերջին ֆիլմերը բացվում են միևնույն տեսարանով՝ գոռացող տղամարդը ծովում խեղդվելիս։ Բայց մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ դա ընդամենը լոգո էր` Ռեյգադասի «No Dream Cinema» ստուդիայի նշանը։ Վերոնշյալ տեսարանը վերցված է ռեժիսորի «Մաքսմարդը» (Maxhumain) կարճամետրաժ ֆիլմից, որտեղ ինքնասպանության դիմող մի մարդ հիշում է իր դեռահասության տարիները, երբ մոր հետ միասին էր ապրում։ Այս մոռացված գործը, թեև իդեալական չէ տեխնիկական առումով, միևնույնն է շատ լավ փոխանցում է Ռեյգադասի կինոյի ոճային գլխավոր առանձնահատկությունները։
Կյանքը վերևում
2000-ականներին կինոքնննադատների թերևս ամենասիրելի ռեժիսորի՝ ֆրանսուհի Քլեր Դենիի ֆիլմերը բազմաթիվ հանդիսատեսների կողմից կարող են «սումբուրային», «ծանրակշիռ» կամ «ձանձրալի» պիտակավորվել: Քլեր Դենին միշտ էլ զարմանալի ու անհասկանալի ֆիլմեր է ստեղծում:
«Ոսկե ծիրան»․ Ի՞նչ նայել
Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։
Վոյցեխ Հասի «Սարագոսայում գտնված ձեռագիրը»
Այս համարյա երեք ժամ տևող, սակայն ոչ մի վայրկյան չձանձրացնող հետաքրքրաշարժ ֆիլմ-լաբիրինթոսը բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված պատմություններից, որոնք, կարծես մատրյոշկաներ, անընդհատ ելնում են մեկը մյուսի միջից:
Անյես Վարդա. Պատկերներ հավաքելով
Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված էր երիտասարդ Անյես Վարդայի լուսանկարը, որն արվել էր դեռ հիսունականներին՝ իր առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում: Այդ ֆիլմը՝ «Պուենտ Կուրտը» որոշ առումով կանխորոշեց ֆրանսիական նոր ալիքի ձևավորումը։ Ֆրանսիական կինեմատոգրաֆի սահմանված կանոններին հեևելու փոխարեն՝ այն նոր կինոլեզվի սկիզբ դրեց։
Ֆրանսուա Օզոն․ Աստծու ողորմությամբ
2019թ․-ին Բեռլինի կինոփառատոնին ժյուրիի Գրան-պրիին արժանացավ վերջին տասնամյակների ֆրանսիացի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Ֆրանսուա Օզոնը, իր «Աստծու ողորմությամբ» (Grâce à Dieu) ֆիլմի համար։ Հանդիսատեսներից շատերի մոտ զարմանք առաջացրեց այն փաստը, որ ֆիլմը հնարավորինս դասական ոճով է նկարված և համարյա չի ներառում Օզոնին հատուկ պրովոկատիվ և էպոտաժային ինտոնացիան։
Կորեական հրաշք. Բոն Ջուն Հո
Կանն 2019-ում «Մակաբույծը» (Parasite) ֆիլմի համար «Ոսկե արմավենու» արժանացած Ջուն-հո Բոնը* հարավկորեական նոր ալիքի կամ, ինչպես այն այլ կերպ անվանում են, կորեական հրաշքի գլխավոր ներկայացուցիչներից է: Ինչպես իր այլ հայտնի հայրենակիցները, նա նույնպես սկսել է իր ռեժիսորական գործունեությունը դեռևս 90-ականներին:
