Տոտալ պատերազմի աշխարհում

Ներխուժում / The InvasionՍերգեյ Լոզնիցա «Ներխուժումը» նախագծվել էր, որպես պատերազմի ժամանակ՝ Ուկրաինայի տարբեր հատվածներում՝ շփման գծում, օկուպացիայի ենթարկված բնակավայրերում, մայրաքաղաք Կիեվում, սովորական մարդկանց առօրյան հետազոտող կարճ ֆիլմերի հավաքածու, որը էպիզոդ առ էպիզոդ պիտի հրապարակվեր Arte ալիքում: Ընթացքում առաջ եկավ լիամետրաժ ֆիլմի գաղափարը: Սերգեյ Լոզնիցան նկարում է հետազոտական կինո՝ առանց հետկադրային ձայնի ու խոսացող գլխների, տարատեսակ մանիպուլյացիաների …

Ֆերմերը քաղաքում

Մենություն / EinveraՆիննա Պալմասդոտտիր Քաղաքից հեռու՝ բնության գրկում բնակվող Գուննարը ստիպված է իր տունն ու հողատարածքը վաճառել պետությանը և տեղափոխվել Ռեյկյավիկ: Մայրաքաղաքում նա ծանոթանում է տասնամյա հարևան տղայի՝ Արիի հետ, ում ծնողները միշտ զբաղված են ու որդուն գրեթե ժամանակ չեն տրամադրում: Երկու այդքան տարբեր միայնակների ընկերությունը հիմք է դառնում «հայր-որդի» կատարելատիպային հարաբերությունների պատմության:

Երազների լաբիրինթոս

Անսովոր արահետ / Estranho CaminhoԳուտո Պարենտի Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերին երիտասարդ կինոռեժիսոր Դավիդը վերադառնում է Բրազիլիա՝ կինոփառատոնի շրջանակներում իր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը ներկայացնելու համար: Բայց փառատոնը չեղարկվում է, հյուրանոցը` փակվում, և փողոցում մնացած տղան ստիպված է ապաստան խնդրել հորից, որը տարիներ առաջ հեռացել էր ընտանիքից: Մի տանիքի ներքո մեկուսացված լինելու օրերին տղան փորձում է վերահաստատել …

Բացահայտելով նոր աշխարհ

Ապրիլը Ֆրանսիայում / April en FranceԴավիդ Բոարետո Ֆիլմի ռեժիսոր Դավիդ Բոարետոն և իր հնգամյա դուստր Ապրիլը մեկնում են Ֆրանսիա: Նրանք մեկուսանում են փարիզյան բնակարանում: Քովիդի համավարակը աշխարհը կաթվածահար է արել. պլանշետի էկրանից Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնում բժիշկներին ու բոլոր-բոլորին և երկարաձգում սահմանափակումների ռեժիմը: Ձանձրույթից տառապող աղջիկը երազում է վերադառնալ, անգամ աղոթում է Փիթեր Փենին, …

«Խաղաղ մարդիկ»

Intercepted / ԳաղտնալսվածներՕքսանա Կարպովիչ Ուկրաինացի ռեժիսոր Օքսանա Կարպովիչի «Գաղտնալսվածներ» վավերագրական ֆիլմը կառուցվում է ի սկզբանե իրարից անկախ տեսողական ու հնչյունային շարքերի միավորման սկզբունքով: Ուկրաինական քաղաքների և գյուղերի ավիրվածությունները, շարունակվող պատերազմի անջնջելի հետքերը մեկտեղվում են ռուս զինվորականների և իրենց մտերիմների գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունների հետ: 

Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով 

What Did You Dream Last Night, Parajanov?Ֆարազ Ֆեշարակի Ֆիլմը Սերգեյ Փարաջանովի մասին չէ։ Գերմանիայում բնակվող ռեժիսոր Ֆարազ Ֆեշարակին զրուցում է Իրանում մնացած ծնողների հետ։ Հարազատներին կապող կամուրջը վեբտեսախցիկն է ու համակարգչային էկրանը։ Որդին ձայնագրում է տեսազանգերը. տասը տարվա ընթացում հավաքված խոսակցությունների գիգաբայթներ․ սկսած եղանակի մասին պարտադիր հարցուփորձերից մինչև ծայրահեղ անձնական հիշողություններ։ Այս մտերմիկ զրույցները, որ …

Բռնի տեղահանության օրագիր

No Other Land / Այլ հող չկաԲազել Ադրա, Համդան Բալլալ, Յուվալ Աբրահամ, Ռախել Շոռ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տասնինը գյուղակներից կազմված Մոսաֆեր Յաթա համայնքում բնակվելը հավասարազոր է շուրջօրյա գոյատևման և անվերջանալի մարտահրավերների ընդունման: Իսրայելի կառավարությունը ռազմաբազա կառուցելու պատրվակով ստիպում է պաղեստինցիներին հեռանալ իրենց տներից: Չարակամ օտարական դատարաններում բողոքների քննությունը, փողոցային ակտիվիզմն ու հավաքները …

Բեռլինալեի արծաթե արջերը

Ճամփորդի կարիքները / A Traveler’s NeedsԱրծաթե արջ. ժյուրիի գրան պրի Կորեայում հայտնված ֆրանսուհին շփվում է տեղացիների հետ բոլորի համար օտար` անգլերեն լեզվով: Հաղորդակցության, տարբեր լեզուների ու թարգմանության խնդիրն է առաջ գալիս: Զրույցները կրկնվում են, զուգադիպությունները հետապնդում են կերպարներին, զավեշտալի երազը նույնանում է առօրեական կենցաղագրությանը: Բոլոր այս բնորոշումները հատուկ են Հոնի ողջ ֆիլմոգրաֆիայի համար: «Ճամփորդի կարիքների» …

Աբասթումանի առեղծվածի մասին

«Կախարդական լեռ», Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ, 2023 Վրաստանում աշխատող ռեժիսորների տանդեմի` Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռ» ֆիլմը պոետիկ և քաղաքական կինոյի տպավորիչ նմուշ է: Սա ծայրահեղ անձնական պատմություն է` կապված ռեժիսորներից մեկի տրավմատիկ փորձառության հետ: Տարիներ առաջ Մարիամ Չաչիայի մոտ տուբերկուլոզ էին ախտորոշել. մեծ հավանականություն կար, որ նրան կտեղափոխեն Աբասթումանի` Վրաստանի հեռավոր սարերում …

Խոսում են կանայք

«Սաբայա» կինոթատրոնը, Օրիթ Ֆոուքս Ռոթեմ, 2021 Թել Ավիվցի ռեժիսոր Ռոնան վիդեովավերագրության դասեր է անցկացնում արաբ և հրեա կանանց համար: Մասնակիցներից յուրաքանչյուրը  ստանում է թվային տեսախցիկ և տարբեր հանձնարարություններ` նկարելու իր տունը, հարազատներին, անձնական տարածքը: Ժամանակի ընթացքում Ռոնան այնքան է խորասուզվում ուսանողների կյանքի մեջ, որ որոշում է նրանց վիդեո-պատմություններից ֆիլմ-խճանկար ստեղծել: 

Design a site like this with WordPress.com
Get started