Դետեկտիվ առանց ինտրիգի. Կոստա-Գավրասի ֆիլմերի մասին

1960-ականների երկրորդ կեսից քաղաքական կինոն սկսում է առաջին պլան դուրս գալ․ Լատինական Ամերիկայում առաջանում է «երրորդ կինոյի» շարժումը, Ժան-Լյուկ Գոդարը և Ժան-Պիեր Գորենը հիմնում են «Ձիգա Վերտով» խումբը․․․ Նույն տարիներին ձևավորվում է նաև քաղաքական թրիլերի ժանրը, որի հիմնադիրն է ռեժիսոր Կոստա-Գավրասը: 

Ի տարբերություն, օրինակ, «երրորդ կինոյի» ներկայացուցիչների, որոնք մանիֆեստացնում են փաստավավերագրականությունը, խրոնիկան, իրականությունը, Գավրասը նկարում է շատ ավելի կոնվենցիոնալ կինո՝ հանդիսատեսի լայն շրջանակներին ուղղված, հստակ սյուժեով, դետեկտիվային ինտրիգայով: 

Ձետան (Z)

Կարդալ ավելին

Եթե ծառերը կարողանային խոսել․ տարածաշրջանի նոր ֆիլմերը

Ոսկե ծիրան 2021-ին` հիմնական մրցութային ծրագրին զուգահեռ, ներկայացնվեց տարածաշրջանային համայնապատկերը, որը ներառում էր ֆիլմեր Հարավարևմտյան Ասիայից` Վրաստան, Իրան, Իսրայել, Իրաք, Հորդանան և այլն: Ծրագիրը լավ հնարավորություն էր՝ բացահայտելու տեղական կինոգործիչներին, և հետաքրքիր ճանապարհորդություն՝ բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանով, ուր, չնայած ազգային ու կրոնական տարբերություններին, ֆիլմերը հաճախ նույն թեմաներին են անդրադառնում, երբեմն՝ նույնիսկ համանման տրամադրությամբ ու ոգով:

Կարդալ ավելին

Հիշողությունների էվոլյուցիա. Ոսկե ծիրանի մասին

Երկար սպասված «Ոսկե ծիրանը» վերջապես կայացավ, թեկուզ և ավելի ուշ` անսովոր հոկտեմբերին, ու մի քիչ ավելի փոքր ֆորմատով, բայց ֆիլմերի տպավորիչ ընտրանիով: Օրինակ` Կաննի մրցութային ծրագրից միանգամից 6 ֆիլմ ցուցադրվեց «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում: Հենց այդ ֆիլմերին էլ կանդրադառնանք այս հոդվածում:

Կարդալ ավելին

Ինչպես Սերգեյ Էյզենշտեյնը հորինեց մոնտաժը

1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել:

Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։

Լսել փոդքասթը

«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան

Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։

Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ:

Լսել փոդքասթը

Կալիգարիից մինչև Հիտլեր. Կինոյի պատմության առաջին գլուխգործոցը

Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է:

Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը:

Լսել փոդքասթը

Նոր իրանական կինո

Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադի:

Նախորդ թողարկումը նվիրված էր իրանական կինոյի ձևավորմանն ու իրանական նոր ալիքի հիմնադիր Աբաս Քիառոստամիին։

Լսել փոդքասթը

Իրանական կինո. Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո

1979 թ.-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։

Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական ֆիլմերի սահմանները։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի նոր էպիզոդում:

Լսել փոդքասթը

Design a site like this with WordPress.com
Get started