Գերմանական էքսպրեսիոնիզմ

Կինոն` դեպի էքսպրեսիոնիզմ

20-րդ դարի սկզբին կինոյին վերաբերվում էին բացառապես որպես ատրակցիոն, ժամանց: Ու միայն կինոէքսպրեսիոնիզմի հայտնվելուց հետո սկսեցին այն որպես լիակատար արվեստ ընկալել: 1920 թվականին նկարահանվեց Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը»: Եթե կերպարվեստում էքսպրեսիոնիզմի մանիֆեստ կարելի է համարել Էդվարդ Մունկի «Ճիչը», կինոյում դա անկասկած «Կալիգարին» է:

Կարդալ ավելին

Նոր գերմանական կինո

20-րդ դարի Գերմանիայի պատմության հատկանշական կողմերից մեկն այն է, որ կինոն զարգացել է պարբերական ընդհատումներով։ 

Նոր ստեղծվող կինոարտադրությունը քանդվեց առաջին համաշխարհայինի պատճառով: 1920-ականներին մեծ տարածում գտավ գերմանական էքսպրեսիոնիզմը, բայց շուտով եկավ նացիզմի դարաշրջանը, ու կինոն ագիտացիայի գլխավոր զենքը դարձավ։ 

Կարդալ ավելին

Լարս ֆոն Թրիերի ու Դոգմա 95-ի մասին

1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից:

Կարդալ ավելին

Բեռլինյան դպրոց

Նոր Գերմանական կինոյին, այսինքն 1960-70-ականների հեղինակային ֆիլմերի բումին հաջորդեց տասնամյակներ տևած դադարը։ Երկարատև այդ կրիզիսի ժամանակ 80-90-ականներին գերմանական կինո արտահայտությունը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում ու կարող էր նույնիսկ որպես հակագովազդ ընկալվեր: 

Հասնում էր նրան, որ 98-ին ֆրանսիական դիստրիբյուտորները ամեն կերպ փորձում էին թաքցնել այն, որ Թոմ Թիքվերի հիթային «Վազիր, Լոլա, վազիր»  ֆիլմը Գերմանիայից է։
Հետաքրքիրն այն է, որ դրանից ընդամենը մի քանի տարի անց հենց Ֆրանսիայում առաջինը նկատեցին գերմանական նոր կինոալիքը: Խոսքը «Բեռլինյան դպրոցի» մասին է։

Կարդալ ավելին

Օսկար 2020. Հատուկ թողարկում

Մեր փոդքասթի նոր էպիզոդում խոսում ենք Օսկարի մասին: Քննարկում ենք գլխավոր մրցույթում տեղ գտած 9-ը ֆիլմերը: Մի քիչ էլ անդրադառնում ենք այս տարվա տենդենցներին, անակնկալներին և ֆեյլերին:

Կարդալ ավելին

You Ain’t Heard Nothin’ Yet!

Կարող է թվալ, որ կինոյում ձայնն ու երաժշտությունը երկրորդական, ֆոնային նշանակություն ունեն։ Բայց շատ հաճախ հենց ձայնային տարրերն են յուրահատուկ մթնոլորտ ստեղծում և ասոցիացիաներ առաջացնում ֆիլմի հետ՝ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ:

«Wait a minute, wait a minute, you ain’t heard nothin’ yet!»՝ առաջին հնչունային նախադասությունը կինոյում:

Կարդալ ավելին

Design a site like this with WordPress.com
Get started