Տասնամյակի 50 լավագույն ֆիլմերը․ Մաս առաջին

2010-ականները դարձան կինոյում մեծ փոփոխությունների ժամանակաշրջան։ Դա վերաբերում է թե՛ մեծ ինդուստրիայի ոլորտին՝ նոր տեխնոլոգիաներ, բոքս-օֆիսային ռեկորդներ, օնլայն հարթակների հզորացում, թե՛ հեղինակային կինոյին․ թվային նկարահանող սարքերի հասանելիությունը հնարավորություն տվեց անկախ ռեժիսորներին նույնիսկ հեռախոսով որակյալ պատկեր ստեղծել (Շոն Բեյքերի «Մանդարինը» որպես վառ օրինակ)։

Դեռևս դժվար է ասել, թե արդյունքում ինչի կբերի այդ ամենը։ Բայց հենց այս փոփոխությունների ու կինոյի բազմազանության կոնտեքստում շատ հետաքրքիր է ուսումնասիրել տասականներին նկարված լավագույն ֆիլմերը։

Կարդալ ավելին

Ջոկեր. «Կոմեդիայի արքան»

1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։ 

Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ բոլորին, ինչպես իր մայրն է իրեն սովորեցրել։ Սակայն կյանքի ամեն հաջորդ հարվածից ավելի ու ավելի են արտահայտվում նրա հոգեկան աշխարհի մութ կողմերը։

Կարդալ ավելին

21-րդ դարի ռեժիսորական դեբյուտներ․ Թոփ 10

Շատ դեպքերում անհնար է առաջին ֆիլմով դատել հեղինակի տաղանդի կամ դրա բացակայության մասին։ Հիշենք, օրինակ, Ինգմար Բերգմանի կամ Սթենլի Կուբրիկի ֆիասկոյի ենթարկված դեբյուտների մասին։ Բայց լինում է նաև այնպես, որ նույնիսկ ընդամենը մեկ ֆիլմով ռեժիսորը մնում է կինոյի պատմության մեջ՝ Դալթոն Թրամբոյի «Ջոննին վերցրեց հրացանը» կամ Բարբարա Լոդենի «Վանդան»։

Այստեղ փորձեցինք հավաքել նոր հազարամյակի ամենից հետաքրքիր դեբյուտները։ Ցուցակը կազմելիս շատ դժվար էր ընդամենը 10 ֆիլմով սահմանափակվել․ բազմաթիվ այլ հիանալի աշխատանքներ չկարողացանք ընդգրկել։

Նշված տասը հեղինակներից որոշները դարձել են ժամանակակից կինոյի գլխավոր գործող անձանցից, ոմանք դեռևս չեն հասցրել անուն վաստակել, ոմանք էլ մեծ հաջողությունից հետո արդեն իսկ մոռացության են մատնվել։ Իսկ մեկը՝ բոլորից  երիտասարդը, այլևս չկա։

Կարդալ ավելին

Զրույց Ջեյմս Ստեֆենի հետ

Ջեյմս Ստեֆենը կինոպատմաբան է՝ մասնագիտացած Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի և սովետական կինոարտադրության մեջ։ Նա հեղինակել է «Սերգեյ Փարաջանովի կինոն» գիրքը և շուրջ 150 հոդվածներ ու գրախոսականներ։ Այժմ նա աշխատում է Ատլանտա քաղաքի Էյմորի համալսարանում։ Ջեյմս Ստեֆենը նաև մասնակցել է «Կինոյի տաճար» նախագծի մշակմանը, որի շրջանակում «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնում տեղի ունեցավ «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի ինստալյացիոն ցուցադրություն։ 

Կարդալ ավելին

Սիլվեր Լեյքի տակ

Ռեժիսոր Դեյվիդ Ռոբերտ Միտչելը լայն ճանաչում ստացավ դեռ իր նախորդ աշխատանքից՝ «Այն հետապնդում է» սարսափից հետո։  Նրա վերջին ֆիլմն էլ՝ «Սիլվեր Լեյքի տակ», նույնիսկ մտավ Կաննի հիմնական մրցութային ծրագիր։ 

Կարդալ ավելին

Մեկ անգամ… Հոլիվուդում. Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը

Արդեն շուրջ մեկ շաբաթ աշխարհի բոլոր կինոէկրաններին, այդ թվում՝ Երևանում, ցուցադրվում է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը պատմում է 1969 թ․-ին Հոլիվուդում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին: Հայտնի դերասան Ռիք Դալթոնը (ԴիԿապրիո) ու նրա դուբլյոր Քլիֆ Բութը (Փիթ) փորձում են գտնել իրենց տեղն արագ տրանսֆորմացվող կինոինդուստրիայի աշխարհում:

Տարանտինոյի 9-րդ ֆիլմը ձոն է հոլիվուդյան ոսկե դարաշրջանին ու հին կինոյի մահվան փաստի տխուր կոնստատացիա։ Սա նաև սիրո խոստովանություն է Նոր Հոլիվուդին, և նույնիսկ օմաժ 60-ականների հեռուստատեսային էնթերթեյնմենթին։ 

Կարդալ ավելին

Հել Հարթլի. Թվային նոր ալիք

Կյանքի գիրքը / The Book of Life

Իննսունականների երկրորդ կեսին ֆրանսիական «Haut et Court» ստուդիան նախաձեռնությամբ հանդես եկավ, ըստ որի՝ 10 տարբեր երկրներ ներկայացնող ռեժիսորներ պետք է նկարեին 10 ֆիլմ, ուր ցույց կտային միլենիումի իրենց տեսլականը: «2000-ը ըստ…» պրոեկտի մասին այսօր շատերը չեն հիշում, բայց դրա շրջանակում բավականին կարևոր ու հետաքրքիր ֆիլմեր նկարահանվեցին: Օրինակ՝ Ցայ Մին-լյանի «Անցքը», Դոն ՄաքՔելարի «Վերջին գիշերը» կամ Իլդիկո Էնյեդիի «Տամաշը ու Յուլին»:

Այդ ֆիլմերի շարքում է նաև Հել Հարթլիի «Կյանքի գիրքը»: 1999-ի դեկտեմբերի 31-ին՝ նոր հազարամյակի նախօրեին Նյու-Յորք է ժամանում Հիսուս Քրիստոսը՝ Մարիա Մագդաղենացու ուղեկցությամբ: Հիսուսի ձեռքերում է Կյանքի գիրքը, ու մեկ օրվա ընթացքում նա պիտի որոշի՝ եկե՞լ է արդյոք Ապոկալիպսիսի ժամանակը, թե՞ ոչ:

Կարդալ ավելին

21-րդ դարի սարսափ ֆիլմերը. Թոփ 13

Նոր հազարամյակի ամենահետաքրքիր սարսափ ֆիլմերը չեն ճանաչում ժանրային սահմանափակումներ։ Դրանք ավելի շատ կարծրատիպեր կոտրող ֆիլմեր են, որոնք չեն տեղավորվում դասական «հորոր» հասկացության մեջ։ 

Այս ցանկը կազմելիս փորձել ենք հիմնականում ներառել ամենաօրիգինալ մոտեցումներով և ժանրի զարգացման տեսանկյունից կարևոր ֆիլմերը՝ թե հայտնի, թե երբեմն անտեսված։

Կարդալ ավելին

Հենրի Ֆուլ․ Պարզ-բարդ ֆիլմ

Սայմոն Գրիմը երիտասարդ աղբահան է, որն ապրում է հիվանդ մոր ու միայն սեքսի մասին մտածող քրոջ հետ: Սայմոնի կենցաղը տխուր է ու ձանձրալի։ Հենց այն պահին, երբ կյանքը կարծես վերջնականապես կորցնում է իմաստը, հորիզոնին հայտնվում է խորհրդավոր մի անծանոթ՝ Հենրի Ֆուլը:

Կարդալ ավելին

Design a site like this with WordPress.com
Get started