Ամայի հողերի մենությունը

«Շրջմոլիկը», Սիմաո Կայատե, 2022 Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում երկու հազար տասականների սկզբին` ֆինանսական ճգնաժամի տարիներին: Տասներեք տարեկան Անդրեն ապրում է Պորտուգալիայի Ալենժու շրջանում: Հասակակիցների հետ շփվելու փոխարեն` օգնում է հորը ջրհորներ փորելու գործում: Մի օր հայրն անհետանում է, տղային միայնակ թողնելով: Փորձելով գտնել նրան Անդրեն, ստիպված դիմում է Սանդրային` գրեթե անծանոթ հարևանուհուն: Թվում է, …

Աբասթումանի առեղծվածի մասին

«Կախարդական լեռ», Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ, 2023 Վրաստանում աշխատող ռեժիսորների տանդեմի` Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռ» ֆիլմը պոետիկ և քաղաքական կինոյի տպավորիչ նմուշ է: Սա ծայրահեղ անձնական պատմություն է` կապված ռեժիսորներից մեկի տրավմատիկ փորձառության հետ: Տարիներ առաջ Մարիամ Չաչիայի մոտ տուբերկուլոզ էին ախտորոշել. մեծ հավանականություն կար, որ նրան կտեղափոխեն Աբասթումանի` Վրաստանի հեռավոր սարերում …

Խոսում են կանայք

«Սաբայա» կինոթատրոնը, Օրիթ Ֆոուքս Ռոթեմ, 2021 Թել Ավիվցի ռեժիսոր Ռոնան վիդեովավերագրության դասեր է անցկացնում արաբ և հրեա կանանց համար: Մասնակիցներից յուրաքանչյուրը  ստանում է թվային տեսախցիկ և տարբեր հանձնարարություններ` նկարելու իր տունը, հարազատներին, անձնական տարածքը: Ժամանակի ընթացքում Ռոնան այնքան է խորասուզվում ուսանողների կյանքի մեջ, որ որոշում է նրանց վիդեո-պատմություններից ֆիլմ-խճանկար ստեղծել: 

ի՞նչ է նեոռեալիզմը

1940-ականներին Իտալիայում ստեղծվեց լրիվ նոր կինոլեզու: Ֆիլմերում սկսեցին սովորական մարդկանց պատկերել, նրանց կենցաղը, խոսել ակտուալ սոցիալական խնդիրների մասին, բարձրացնել ավանդաբար լռեցված թեմաներ: Պատկերել կյանքը ինչպիսին այն կա` առանց հղկելու ու չափազանցնելու:  Իտալական նեոռեալիզմը մեկընդմիշտ փոխեց կինոն:

nouvelle vague. ակներև ու աննկատ

Ֆրանսիական նոր ալիք՝ նեղ ու լայն իմաստով Հետպատերազմյան տարիներին ֆրանսիական կինոն գտնվում էր լճացման մեջ: Կինոարտադրության ոլորտը գրավել էր ֆրանսիական որակի կինոն` մեկը մյուսին կրկնօրինակող կոմերցիոն ֆիլմերով: Դրանք նկարվում էին ընդունված բանաձևով, թատերականացված էին, ծանրակշիռ ու պաթոսային:  1954-ին կինոքննադատ Ֆրանսուա Տրյուֆոն նոր ալիքի մանիֆեստ համարվող «Ֆրանսիական կինոյում մի տենդենցի մասին» հոդվածում բարձրաձայնում է այդ բոլոր խնդիրները: …

Հեռացող մանկության խրոնիկա

Պահմտոցի (Վիկտորյա Ֆիորե, 2022) «Պահմտոցին» շուրջ չորս տարվա նկարահանումների արդյունք է: Ռեժիսոր Վիկտորիա Ֆիորեն հետևում է դպրոցական տարիքի մի տղայի` Էնթոնիի կյանքին: Նա բնակվում է Նեապոլի իսպանական թաղամասում՝ վտանգավոր, քրեածին միջավայրում, ուր պայթյունի ձայնը նույն հաջողությամբ կարող է նշանակել և՛ հրավառություն, և՛ ատրճանակի կրակոց: Փողոցների նեղվածքը, բաց տարածքների բացակայությունը երեխաներին զրկում են անգամ ֆուտբոլ խաղալու …

Դիմադրելով «ընտանիքին»

Կին. լռության օրենքը (Ֆրանչեսկո Կոստաբիլե, 2022) Իտալական կինոն շարունակում է հետազոտել քրեական աշխարհը: Ռեժիսոր Ֆրանչեսկո Կոստաբիլեի խաղարկային դեբյուտը` «Կին. լռության օրենքը» նվիրված է նդրանգետայի բոլոր զոհերին և բոլոր ըմբոստ կանանց: Ռոզայի ընտանիքն ապրում է խուլ բնակավայրում, ուր ամեն ինչ վերահսկում է նդրանգետան` կալաբրիական կազմակերպված հանցավոր խմբավորումը: Մաֆիայի օրենքներն անառարկելի են: Երիտասարդ հերոսուհուն հետապնդում է անցյալի …

Կայսրության բեկորներ

Վերջին «Սիրելի Բուլղարիան» (Ալեքսեյ Ֆեդորչենկո, 2021) Հայրենական մեծ պատերազմի թեժ փուլում՝ 1943 թվականին, երիտասարդ կենսաբանը հայտնվում է Ալմա-Աթայում՝ խնձորի նոր տեսակ բուծելու հանձնարարականով: Այնտեղ նա գտնում է իր սիրելի գրող Սեմյոն Կուրոչկինի օրագրերն ու խորասուզվում նրա հիշողությունների, մտորումների մեջ: Ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն երկար տասնամյակներ է փայփայել այս նախագծի գաղափարը: «Վերջին «Սիրելի Բուլղարիան» հիմնվում է խորհրդային …

Առկայծող պատկերների աշխարհում

Անատոմիա (Օլա Յանկովսկա, 2021) Երկարամյա բացակայությունից հետո Միկան վերադառնում է Վարշավա,որպեսզի հոգ տանի ծանր հիվանդ հոր համար: Դեռ տարիներ առաջ տեղի ունեցած պատահարի պատճառով հայրը կորցնում է հիշողությունը, ասես անցյալում հայտնվում. նրա համար դուստրը դեռահաս է, վաղուց մահացածները` կենդանի: Թվում է, թե Օլա Յանկովսկայի «Անատոմիա» ֆիլմը կենտրոնանալու է հոր և դստեր հարաբերությունների վրա: Բայց շոշափվող …

Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

«Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերից մեկը՝ կարճ ֆիլմերի տարածաշրջանային համայնապատկերը, բացահայտում է Հարավարևմտյան Ասիայի երկրները՝ թեմաների և դրանց մատուցման ողջ բազմազանությամբ: Այս տարի հայկական կարճամետրաժներին զուգահեռ ցուցադրվեցին նաև ֆիլմեր Վրաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Քուրդիստանից, Իրանից, Իրաքից, Հորդանանից, Եգիպտոսից:

Design a site like this with WordPress.com
Get started