Բեռլինալեի արծաթե արջերը

Ճամփորդի կարիքները / A Traveler’s NeedsԱրծաթե արջ. ժյուրիի գրան պրի Կորեայում հայտնված ֆրանսուհին շփվում է տեղացիների հետ բոլորի համար օտար` անգլերեն լեզվով: Հաղորդակցության, տարբեր լեզուների ու թարգմանության խնդիրն է առաջ գալիս: Զրույցները կրկնվում են, զուգադիպությունները հետապնդում են կերպարներին, զավեշտալի երազը նույնանում է առօրեական կենցաղագրությանը: Բոլոր այս բնորոշումները հատուկ են Հոնի ողջ ֆիլմոգրաֆիայի համար: «Ճամփորդի կարիքների» …

Մոնտաժ և պրոպագանդա․ խորհրդային առաջին ֆիլմերի մասին

1917-ին տեղի ունեցավ բոլշևվիկյան/սոցիալիստական հեղափոխությունը։ Միանգամից սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը շարունակվեց մինչև 1923-ը ու ավարտվեց կարմիր բանակի հաղթանակով։ Կինոն հայտարարվեց պրոպագանդայի գլխավոր գործիքներից մեկը։ Արդեն 1918-ին դուրս եկավ Հեղափոխության մեկամյակ ֆիլմը որը բաղկացած էր քաղաքացիական պատերազմի ընթացքում հավաքագրված կադրերից: Ֆիլմը ցուցադրվեց ամբողջ երկրով մեկ։ Շատերը առաջին անգամ տեսան նոր առաջնորդներին: Կայսրական Ռուսաստանում գործում էին կինոատելյեներ, …

Կոլեկտիվ հիշողություն և մտահայեցողական շարժապատկեր

Թայվանական նոր ալիքի պատմությունը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Չինաստանում բռնկվում է քաղաքացիական պատերազմ ազգայնականների ու կոմունիստների միջև: 1949 թվականին Մաո Ցզե-դունի ղեկավարած ուժերը վերջնական հաղթանակ են տանում: Երկրում հաստատվում են կոմունիստական կարգեր: Պահպանողականների առաջնորդ Չան Կայ-շին ստիպված հեռանում է մայրցամաքից ու ապաստան գտնում Թայվանում: Կղզու սահմաններում նա պահպանում է իր իշխանությունը: 60-70ականներին Թայվանում կինոարտադրությունը արդեն …

Աբասթումանի առեղծվածի մասին

«Կախարդական լեռ», Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ, 2023 Վրաստանում աշխատող ռեժիսորների տանդեմի` Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռ» ֆիլմը պոետիկ և քաղաքական կինոյի տպավորիչ նմուշ է: Սա ծայրահեղ անձնական պատմություն է` կապված ռեժիսորներից մեկի տրավմատիկ փորձառության հետ: Տարիներ առաջ Մարիամ Չաչիայի մոտ տուբերկուլոզ էին ախտորոշել. մեծ հավանականություն կար, որ նրան կտեղափոխեն Աբասթումանի` Վրաստանի հեռավոր սարերում …

ի՞նչ է նեոռեալիզմը

1940-ականներին Իտալիայում ստեղծվեց լրիվ նոր կինոլեզու: Ֆիլմերում սկսեցին սովորական մարդկանց պատկերել, նրանց կենցաղը, խոսել ակտուալ սոցիալական խնդիրների մասին, բարձրացնել ավանդաբար լռեցված թեմաներ: Պատկերել կյանքը ինչպիսին այն կա` առանց հղկելու ու չափազանցնելու:  Իտալական նեոռեալիզմը մեկընդմիշտ փոխեց կինոն:

nouvelle vague. ակներև ու աննկատ

Ֆրանսիական նոր ալիք՝ նեղ ու լայն իմաստով Հետպատերազմյան տարիներին ֆրանսիական կինոն գտնվում էր լճացման մեջ: Կինոարտադրության ոլորտը գրավել էր ֆրանսիական որակի կինոն` մեկը մյուսին կրկնօրինակող կոմերցիոն ֆիլմերով: Դրանք նկարվում էին ընդունված բանաձևով, թատերականացված էին, ծանրակշիռ ու պաթոսային:  1954-ին կինոքննադատ Ֆրանսուա Տրյուֆոն նոր ալիքի մանիֆեստ համարվող «Ֆրանսիական կինոյում մի տենդենցի մասին» հոդվածում բարձրաձայնում է այդ բոլոր խնդիրները: …

Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

«Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերից մեկը՝ կարճ ֆիլմերի տարածաշրջանային համայնապատկերը, բացահայտում է Հարավարևմտյան Ասիայի երկրները՝ թեմաների և դրանց մատուցման ողջ բազմազանությամբ: Այս տարի հայկական կարճամետրաժներին զուգահեռ ցուցադրվեցին նաև ֆիլմեր Վրաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Քուրդիստանից, Իրանից, Իրաքից, Հորդանանից, Եգիպտոսից:

Դետեկտիվ առանց ինտրիգի. Կոստա-Գավրասի ֆիլմերի մասին

1960-ականների երկրորդ կեսից քաղաքական կինոն սկսում է առաջին պլան դուրս գալ․ Լատինական Ամերիկայում առաջանում է «երրորդ կինոյի» շարժումը, Ժան-Լյուկ Գոդարը և Ժան-Պիեր Գորենը հիմնում են «Ձիգա Վերտով» խումբը․․․ Նույն տարիներին ձևավորվում է նաև քաղաքական թրիլերի ժանրը, որի հիմնադիրն է ռեժիսոր Կոստա-Գավրասը:  Ի տարբերություն, օրինակ, «երրորդ կինոյի» ներկայացուցիչների, որոնք մանիֆեստացնում են փաստավավերագրականությունը, խրոնիկան, իրականությունը, Գավրասը նկարում …

Եթե ծառերը կարողանային խոսել․ տարածաշրջանի նոր ֆիլմերը

Ոսկե ծիրան 2021-ին` հիմնական մրցութային ծրագրին զուգահեռ, ներկայացնվեց տարածաշրջանային համայնապատկերը, որը ներառում էր ֆիլմեր Հարավարևմտյան Ասիայից` Վրաստան, Իրան, Իսրայել, Իրաք, Հորդանան և այլն: Ծրագիրը լավ հնարավորություն էր՝ բացահայտելու տեղական կինոգործիչներին, և հետաքրքիր ճանապարհորդություն՝ բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանով, ուր, չնայած ազգային ու կրոնական տարբերություններին, ֆիլմերը հաճախ նույն թեմաներին են անդրադառնում, երբեմն՝ նույնիսկ համանման տրամադրությամբ ու ոգով:

Հիշողությունների էվոլյուցիա. Ոսկե ծիրանի մասին

Երկար սպասված «Ոսկե ծիրանը» վերջապես կայացավ, թեկուզ և ավելի ուշ` անսովոր հոկտեմբերին, ու մի քիչ ավելի փոքր ֆորմատով, բայց ֆիլմերի տպավորիչ ընտրանիով: Օրինակ` Կաննի մրցութային ծրագրից միանգամից 6 ֆիլմ ցուցադրվեց «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում: Հենց այդ ֆիլմերին էլ կանդրադառնանք այս հոդվածում:

Design a site like this with WordPress.com
Get started